Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարեջրի գավաթ

ՖՈՏՈ

Գարեջրի իսկական գիտակը գիտի, որ այս խմիչքի յուրաքանչյուր տեսակ համապատասխանում է որոշակի գավաթի, որի ձևը նախատեսված է բացահայտելու այդ գարեջրի բոլոր որակները։ Իսկ ոչ մասնագետի համար գարեջրի բաժակների բազմազանությունը պարզապես զարմացնում է։ Տարբեր ժամանակներում (և նույնիսկ այսօր) դրանք պատրաստվել են տարբեր նյութերից՝ խեցեղենից, ճենապակուց, ապակուց, փայտից, մետաղից և նույնիսկ քարից կամ կաշվից։
Գարեջրի (կամ դրան նման մի բանի) համար նախատեսված առաջին գավաթները  հայտնվել են մ.թ.ա յոթերորդ հազարամյակում։ Այո, այո, դա տառասխալ չէ, դեռ այն ժամանակ, երբ մեր մոլորակի ժողովուրդներից շատերը դեռ չգիտեին թե ինչ է անիվը, հին շումերներն արդեն սովորել էին յոթ տասնյակ տարբեր տեսակի գարեջրեր պատրաստել և նաև գավաթներ պատրաստել քարից։
Հետագա դարերում գարեջրի գավաթի նյութն ընտրվել է մի քանի չափանիշներով, որոնցից հիմնականը եղել է խմիչքի համի պահպանումը։ Օրինակ Ռուսաստանում գավաթները փայտից էին պատրաստում, ինչը թույլ չէր տալիս խմիչքին արագ տաքանալ։ Ֆրանսիայում շատ վաղ են սկսել ապակուց գավաթներ պատրաստել. այն և գեղեցիկ էր, և ամեն ինչ կարելի է խմել մինչև վերջին կաթիլը։ Գերմանիայում, սկսած 15-16-րդ դարերից, լայն տարածում են գտել լծակով բարձրացող կափարիչներով անագե թիթեղյա գավաթները։ Այն ժամանակ Եվրոպայում հիգիենայի հարցում ամեն ինչ վատ էր, և, հետևաբար, այդ կառուցվածքը հնարավորություն էր տալիս մաքուր պահել գարեջուրը: Բացի այդ, անագը այն միակ մետաղն է, որը ոչ մի կերպ չի ազդում գարեջրի համի վրա։
Չեխիայում գարեջրի գավաթները պատրաստել են ապակուց, սակայն ի տարբերություն ֆրանսիացիների, դրանք ունեցել են հաստ պատեր։ Ի դեպ, չեխերը դեռ վստահ են, որ բարակ պատերով բաժակների մեջ լավ գարեջուր լցնելը անճաշակության նշան է։
Ե՛վ չեխերը, և՛ գերմանացիները սիրում են արտահայտիչ բույրերով չզտված տեսակների գարեջրեր, և, հետևաբար, հայտնվել են գավաթներ, որոնք նեղանում են վերևում: Նրանցից ավելի հեռուն են գնացել Բելգիայում, որտեղ սիրում են մրգային համով գարեջրեր: Նման տեսակների համար հայտնվել են գավաթներ, որոնք շատ նման են կոնյակի բաժակներին: Իսկ նպատակը մեկն է եղել՝ վայելել գարեջրի բույրը։
Մեծ Բրիտանիայում ինչպես առաջ, այնպես էլ հիմա նախընտրելի է էլը՝ ֆերմենտացման գարեջուրը: Այնտեղ գավաթները հաստ հատակ ունեն և ընդարձակվում են դեպի վերև։ Բացի այդ, ընդունված է այդ ըմպելիքը չափել պինտաներով, և այդ պատճառով էլ գավաթներն ունեն 600 մլ տարողություն։
Գավաթների տարողությունների պատմությունն էլ է հարուստ: Կան 250 մլ տարողությամբ բաժակներ և 1500 մլ-ոց, կան նույնիսկ 100 մլ-ոց գավաթներ, որոնցից խմում են Կյոլշ։ Այնուամենայնիվ, 500 մլ-ոց գավաթներն են միշտ եղել ամենատարածվածը:
Գարեջրի ավանդույթների բազմազանությունը տպավորիչ է, և բազմազան են նաև հարյուրավոր տեսակների գավաթները դրանց ճաշակելու համար: Եվ այդ ամենը ոչ հենց այնպես, այլ որոշակինպատակով, որն է գարեջրի բոլոր նրբությունների բազմազանությունը բացահայտելը։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ Ալիևները մեկնել են Շուշի «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասին
Ամենադիտված