Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ տարվա բյուջեի մութ անկյունները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստացի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն արտացոլում է այդ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը և միջոցառումները, որոնք պետք է նպաստեն երկրի սոցիալտնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման նպատակների ապահովմանը։ Պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռն իր մեջ ներառում է նաև այդ տարվա ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը։

Օրինակ՝ 2024 թվականի պետական բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։ Այսպիսի ցուցանիշի կանխատեսումը բավական ամբիցիոզ է, քանի որ, ըստ մասնագետների, բյուջեում ներառված չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումները: Խնդիրն այն է, որ, ըստ տարբեր կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը հաջորդ տարվա համար բավական համեստ է լինելու, քան ներկայացված է պետական բյուջեում։ Ըստ Ասիական զարգացման բանկի, 2024 թվականին Հայաստանն ունենալու է 5,5 տոկոս տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ 4,3 տոկոս։ Այս կանխատեսումների համար իրական հիմքեր կան, քանի որ դրանցում հաշվի են առնվում ՀՀ տնտեսության ներսում վերջին ամիսներին նկատվող միտումները։

Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ անցյալ տարվանից սկսած Հայաստանը բավական բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն առկա իրավիճակը և արտաքին գործոնների էությունն սկսվել են փոխվել։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան սարքավորումները Հայաստանի միջոցով տեղափոխվում էին Ռուսաստան, ապա պատժամիջոցների կատարման հսկողության խստացման պայմաններում Հայաստանը ստիպված է հրաժարվել կապող օղակի դերակատարությունից։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական աճի միտումների էական նվազում է նկատվում։ Իսկ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճի խթանմանն ուղղված այնպիսի ծրագրային միջոցառումներ ներկայացված չեն, որոնք թույլ կտային դիտարկել կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճի իրատեսական լինելը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճի կանխատեսումը քիչ իրատեսական է, սակայն դա չի խանգարել, որ իշխանություններն այդ կանխատեսման հիման վրա էլ 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով նախատեսեն էական աճեր:

Այսպես, բյուջեում եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13,1 %, իսկ ծախսերի մասով՝ 20,8 % աճ: Եվ կարելի է կանխատեսել, որ անհրաժեշտ տնտեսական աշխուժության բացակայության պայմաններում իշխանությունները փորձելու են ավելացնել հարկերը կամ նոր հարկեր ու տուրքեր սահմանել, որպեսզի ապահովեն բյուջեի եկամտային մասը։ Չնայած արդեն իսկ նախաձեռնությունններ կան լրացուցիչ հարկատեսակներ սահմանելու ուղղությամբ։ Օրինակ՝ ըստ նոր օրենքի, ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան և բարձրացնել հարկային բեռը։ Իսկ այսպիսի պայմաններում, օրինակ՝ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողները համընդհանուր հարկային համակարգ անցնելուց հետո պարտավոր կլինեն վճարել նաև շահութահարկ։

Իշխանությունները նպատակ ունեն նաև վերանայել գործող հարկային արտոնությունների շրջանակը, այդ թվում՝ կրթության, առողջապահության ու այլ ոլորտներում, իսկ դրան զուգահեռ հարկերի կամ վճարների գանձման նոր սխեմաներ ներդնել։ Պարզ է, որ հարկերի ավելացումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման, իսկ այդ թանկացումների բեռն ընկնելու է հասարակ սպառողների ուսերին ու ավելի է բարդացնելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Բացի դրանից, արդեն հաջորդ տարի նախատեսվում է կիրառության մեջ դնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ քաղաքացիները նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացնեն եկամուտների հայտարարագրերը։ Եվ պարզ է, որ ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեով նախատեսվող ծախսերին, ապա ոչ իրատեսական արձանագրումներ կան կապիտալ ծախսերի մասով։

Նախատեսվում է, որ հաջորդ տարի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին կապիտալ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 6,6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,7 տոկոսով, սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ թեև ժամանակի ընթացքում կատարողականը որոշակիորեն բարելավվում է, սակայն շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակում: Այս տարվա կապիտալ ծախսերը ևս ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57,4 %։ Իսկ երբ կապիտալ ծախսերի թերակատարման հարցը դեռևս լուծված չէ, ապա դժվար թե հնարավոր լինի լուծել հաջորդ տարի։

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, կապիտալ ծախսերի թերակատարման հարցը կշարունակի բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի նախատեսված տնտեսական աճի ցուցանիշների ապահովման համար։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ կապիտալ ծախսերը լինեն թիրախային, որպեսզի հանրության բարեկեցության համար պայմաններ ապահովվեն, այլ ոչ թե տեսնելով, որ դրանք թերակատարվում են, իշխանությունները որոշեն միանգամից այդ գումարները ուղղել ասֆալտապատմանը և հարցը լուծված համարեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO
Ամենադիտված