Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ միջնորդներո՞վ, թե՞ առանց նրանց․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru-ն «Ինչպես նոր բարի ժամանակներում. ի ուրախություն ամբողջ աշխարհի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղության» վերնագրով հոդվածում գրում է, որ արագ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը բոլոր կողմերից ողջունվել է։ «Մոսկվան գոհունակությամբ է ընդունել համատեղ հայտարարությունը, որով հաստատվում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը,հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան,- մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցերում»։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի այդ համատեղ հայտարարությունը աննախադեպ է: Նախ՝ դա երկու երկրների իշխանությունների համատեղ երկկողմ հայտարարությունն է, և երկրորդ հերթին՝ այն ունի 30 տարուց ավելի հակամարտող հարևանների հարաբերություններին ոչ բնորոշ ոգի։ Հայտարարության մեջ կողմերը ոչ միայն նշել են, որ «կա պատմական հնարավորություն՝ հասնելու երկար սպասված խաղաղությանը տարածաշրջանում», և «հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը», այլ նաև միմյանց նկատմամբ նշանակալի քայլեր են փոխանակել: Բաքուն որոշել է ազատ արձակել 32 հայ, իսկ Երևանը՝ 2 ադրբեջանցի զինվորների։ Բացի այդ, Հայաստանը աջակցություն է հայտնել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանն ընդունելու Ադրբեջանի դիմումին և հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Բաքվի։ Ադրբեջանն էլ արձագանքել է՝ աջակցելով Հայաստանի թեկնածությանը՝ անդամակցելու Արևել յան Եվրոպայի COP խմբի բյուրոյին։

Պայմանավորվածությունները երկկողմանի են երևում, սակայն նկատենք, որ դրանք հայտարարվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ տարածաշրջան կատարած այցից հետո։ Եվ Վաշինգտոնը, դատելով ամեն ինչից, մտադիր չէ հետաձգել իր ներդրում կատարելը։ Առաջիկայում ԱՄՆ մայրաքաղաքում սպասում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր պարոն Օ’Բրայենը։ Հանդիպման հստակ ժամկետ դեռ չկա, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մինչև այս տարվա վերջ նման բանակցությունների հնարավորությունը չի կարելի բացառել։ Ինքը՝ Պետդեպարտամենտը, ի տարբերություն Մոսկվայի զուսպ արձագանքի, չափազանց դրական է արձագանքել ադրբեջանահայկական համատեղ հայտարարությանը։ Դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում երկու երկրների ղեկավարների համատեղ ջանքերը, որոնք «հիմք են դնում Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի համար»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը, նույն կերպ են արտահայտվել։ Անկարան, որը ևս ակտիվ խաղացող է Հարավային Կովկասում, նույնպես արձագանքել է: «Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից... Մենք աջակցում ենք կողմերի մտադրությանը՝ շարունակել բանակցությունները վստահության ամրապնդման համար հավել յալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - հայտարարել է թուրքական ԱԳՆ-ն: Ադրբեջանա-հայկական հարաբերություններում վերջին առաջընթացը փորձագետներին հիմք է տվել ասելու, որ կողմերն իսկապես մոտ են խնդրահարույց տարածաշրջանի համար կարևոր, պատմական պայմանավորվածությունների հասնելուն: «Ձերբակալվածների/ռազմագերիների փոխանակումը դիտվում է որպես այն ցուցիչներից մեկը, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց եթե այն ստորագրվի մինչև տարեվերջ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր։ Լիարժեք համաձայնագրի պատրաստումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- Բաքվում kommersant. ru-ի թղթակցին ասել է իրազեկ զրուցակիցը։

Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին էլ kommersant.ru-ի հետ զրույցում վերջին իրադարձություններն անվանում է «հսկայական քայլ առաջ»։ «Սա Կովկասն է։ Այստեղ մեկ գիշերվա մեջ կարող է պատերազմ սկսվել, և նաև մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ կարող է դադարեցվել։ Չեմ բացառում, որ կողմերը շուտով ինչ-որ բան կստորագրեն»,- ասել է փորձագետը։ Մինչդեռ երկար դադարից հետո վերսկսված՝ երկու երկրների՝ միմյանց ուղղությամբ շարժման մեջ կա մի կարևոր նրբերանգ, այն է՝ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը գլխավոր խաղաղարարի կարգավիճակի համար։ Մոսկվան ի սկզբանե առաջընթաց էր գրանցել՝ առանցքային դեր խաղալով 2020 թվականի լայնածավալ մարտերի դադարեցման գործում: Ռուս խաղաղապահները հայտնվեցին Ղարաբաղում, սակայն, չնայած դրան, չհետևեց հրադադարի ամբողջական հաստատում, և այս տարվա սեպտեմբերին Բաքուն կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց տարածաշրջանում, որի արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման կերպ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես հիմա է պարզ դարձել, կողմերի համար բացել է խաղաղության հաստատման ճանապարհը։

Բայց Ռուսաստանը կցանկանար, որ իր տարածքում խաղաղության պայմանագիր կնքվեր, իսկ Արևմուտքն առաջարկում է իր ծառայություններն ու հարթակները։ Հայաստանն այժմ ավելի մոտ է Արևմուտքին, իսկ Բաքուն ակնհայտ նախապատվություններ չի ցուցաբերում։ Ահմեդ Ալիլին կարծում է, որ նման իրավիճակում, որպեսզի խոշոր խաղացողներից ոչ մեկը չնեղանա, կա՛մ բոլորը պետք է երաշխավոր լինեն, կա՛մ ոչ ոք։ Եվ քանի որ առաջինը, հաշվի առնելով Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, քիչ հավանական է թվում, Ադրբեջանը, ըստ փորձագետի, առաջարկել և առաջարկում է ուղիղ երկկողմ երկխոսություն։ «Վերջին համատեղ հայտարարությունն արվել է առանց միջնորդության, երրորդը չկա,- նշել է պարոն Ալիլին,- իսկ դա կարող է նշանակել, որ ստորագրման վայրը, հավանաբար, կլինի երկու երկրների միջև սահմանի մի կետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿ
Ամենադիտված