Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչ-որ մե­կի անե­րև­ույթ ձեռ­քով, կար­ծես, մի­տում­նա­վոր քա­ոս է ստեղծ­վում». մտա­վո­րա­կան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստի» զրուցակիցն է դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը։

-Պարոն Խալաթյան, վերջին շրջանում հասարակության մեջ գնալով խորանում է պառակտումը, մարդիկ սկսել են թշնամանալ իրար: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մարդիկ հեռանում իրարից:

-Ցավոք, այո, պառակտումը կա, և ոչ քիչ դրվագներով՝ փոխադարձ թշնամական, որն առայժմ մեծ մասով մեդիադաշտի սահմաններում է, բայց ահագնացման միտումն ակներև է, և չկանխվելու դեպքում կոլապսն անխուսափելի է լինելու: 

Քաղաքական բևեռների շարունակվող սուր հակամարտության էությունն արդեն հանուն երկրի տնտեսական զորացման ու պետականության ամրապնդման չես անվանի: Սա, դասական իմաստով, կուսակցությունների հակամարտություն չէ, այլ՝ անձերի ու նրանց կողմնակիցների: 

Եվ քանի որ այդ անձինք պետական-քաղաքական դեմքեր են, հասարակության ակտիվ շերտերն իրենց հայացքներով դառնում են այս կամ այն թիմի «երկրպագուն»՝ կազմավորելով անկուսակցական, բայց յուրատեսակ քաղաքականացված համքարություններ: 

Եվ տեղի է ունենում հասարակության պառակտում: 

Եթե ընդունում ենք, որ հեղափոխություն է եղել, և հաղթել են խոստումնալից ու բազմաթիվ խոստումներ տված հեղափոխականները, ապա վաղուց ժամանակն էր, որ Հայաստանի ժողովուրդը հեղափոխության պտուղները, գոնե, «ցոգոլային» վիճակում տեսներ: Մինչդեռ ամեն օր ականատես ենք լինում «հեղափոխական» դրվագների, որոնք է՛լ ավելի են խորացնում այդ համքարությունների միջև եղած թշնամանքը և ստվերում են այն փոքրիշատե հաջողությունները, որոնք ձեռք են բերվել հեղափոխությունից հետո և իշխանափոխության արդյունքում: 

Հանրությունը պահ չի ունենում ընկալելու, գնահատելու դրանք, քանզի, մշտապես ինքնաժխտումների, հուզումների ու ցնցումների մեջ է, որոնք իրենց հերթին է՛լ ավելի են խորանում մեդիադաշտի ու սերիալների «ափեռցփեռ» հաղորդումների ազդեցությամբ: Ինչ-որ մեկի աներևույթ ձեռքով, կարծես, միտումնավոր քաոս է ստեղծվում:

-Խոսվում է հասարակության հաշտեցման ճանապարհներ գտնելու մասին: Ներկա պայմաններում դա հնարավո՞ր է, և այդ հարցում ի՞նչ դեր պետք է ունենան մտավորականները:

-Հաշտեցման տանող ուղին երկուստեք խելամիտ քայլեր է ենթադրում: Առայժմ այդպիսիք չկան, մանավանդ՝ իշխող քաղաքական ուժի կողմից, որը լարվածության թեժացման դիրքերում է՝ տարբեր դրսևորումներով: 

Նախկիններն անվերադարձ են, բոլորիս է պարզ: Սակայն ողջ ազգի կարողունակ, գիտակից ուժերի համախմբմամբ ու անմնացորդ նվիրումով երկրի տնտեսական, պաշտպանական հզորության գործին լծվելու փոխարեն յուրայինների խմբով անվերադարձ պարտվածից կերտել «դեմոն» և իշխանական լծակներով ամենօրյա պայքար մղել նրա դեմ, նույնն է, ինչ հողմաղացի դեմ կռիվ տալը: 

Այս իրավիճակի տևականությունը կհանգեցնի անդառնալի կորուստների: «Ներքին թշնամու» կերպարը յուրաքանչյուր ոք ընկալում է որպես շատ մոտ գտնվող վտանգ, թիկունքից վրա հասնող հարված, և բթացնում է զգոնությունն իրական արտաքին թշնամու և նրա նկրտումների նկատմամբ: 

Աստված մի արասցե, եթե սա հատուկ է ծրագրավորված: Դա արդեն մեծ վտանգ է ազգային անվտանգությանը: 

Միաժամանակ, մեր իրականությունում, երբ երկիրը լուծման կարոտ բազմաթիվ, կենսական, շեշտում եմ՝ կենսակա՛ն մարտահրավերներ ունի, ներքին քաղաքական այս իրավիճակը բերում է երրորդ ուժի առաջացմանը, որի ականատեսն ենք: Չեմ բացառում, որ այդ երրորդ ուժի մեջ կան նախկիններից՝ ռևանշի հույս փայփայողներ: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ նախկինների նկատմամբ հասարակության անվստահությունն ու ժխտողականությունը, ուշ, թե շուտ, մարելու են նրանց հույսերը՝ տեղը զիջելով պետականության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը գիտակցող գործիչներին: Իշխանության մեջ ընդգրկվածներից շատերի ներկայիս գործելաոճը, հիմնախնդիրների խելամիտ լուծման անկարողությունն ու ինքնասիրահարված էյֆորիան իրենց հերթին նպաստում են երրորդ ուժի կայանալուն: 

Գալով մտավորականության դերին... Մտավորականությունը, հատկապես՝ գիտության և ստեղծագործական մտքի մարդիկ, որ երևույթները կանխազգալու «վեցերորդ զգայարանն» ունեն, որպես կանոն, ակտիվանում են այն ժամանակ, երբ բացասական միտումների զարգացումը կանխել է պետք, և այն ժամանակ, երբ հասարակական վնասակար ցնցումների արդյունքում կորուստներ տալուց հետո ոգեղեն նեցուկ է պետք ժողովրդին: 

Բուն պրոցեսի ընթացքում, երբ հանրությունը քաղաքական այլևայլումների մեջ է, մտավորականի հրապարակային անկեղծ, սրտացավ վերաբերմունքն ու խոսքը (որը, բնական է, որ հակամարտող կողմերից մեկի քիմքին հաճո չի լինելու), սվիններով է ընդունվում, և վաստակաշատ, ամենահարգված ու տաղանդավոր մտավորականին անգամ ամբոխը պատրաստ է ենթարկել Լինչի դատաստանի: Դրան մենք ականատես եղանք բոլորովին վերջերս... Այնպես որ, ներկայիս քաոսային, պղտոր ու խառնակ պայմաններում հաշտության ուղիներն անտեսանելի են, իսկ մտավորականությունն արհամարհված է և չպահանջված:

-Ի՞նչ պատկեր ունենք մշակույթի ոլորտում:

-Ողորմելի պատկեր: Մեզանում տաղանդավոր ստեղծագործողների աճին ու գործունեությանը նպաստող, մեր հինավուրց մշակույթն ու արդի հիրավի բարձրարժեք ձեռքբերումները միջազգայնացնող պետական հիմնային ծրագիր ու քաղաքականություն չկա: Անկախության անցած տասնամյակները բավարար ժամանակաշրջան էին, որ այդ հարցերի լուծմանը միտված պետական կուռ քաղաքականություն ունենայինք, մինչդեռ, մշակույթի, արվեստի, ստեղծագործական մտքի փայլուն պոտենցիալ ունենալով հանդերձ, ունենք մի պետական կառույց, որում մշակույթի նախարարությունը փակվեց: Տրոյական ձիու հնարքով խորտակվում են օտարամուտ վնասարար ազդեցությունների դեմն առնող դարպասները:

 Փառք Աստծո, որ այս իրականության մեջ, այս օտարման մթնոլորտում մեր մշակույթի, արվեստի գործիչները դեռ լի են գործելու և ստեղծագործելու ավյունով և անմռունչ կրում են իրենց խաչը՝ պահպանելով անաղարտ ներուժն ու արարելով բարձրարժեք ստեղծագործություններ:

-Խնդիր ունենք պահպանել ոչ միայն մշակութային բարձր արժեքները, ներկայացնել դրանք, քարոզել, այլ չկորցնել նաև տարրական հարցերում կիրառելի մշակույթը, օրինակ՝ իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը: Ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ:

-Չմեղանչենք ճշմարտության դեմ. եթե վեճի առարկան քաղաքական չէ, կամ, ինչպես ինքներդ ասացիք՝ տարրական հարցերում է, մեզանում դեռևս պահպանվում է իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը:

 Բայց երբ հարցը քաղաքական ծիրում է, ապա՝ թող ու փախիր... 

Եթե ազգի քաղաքական «երևելիները», այծի համառությամբ, պոզերը տնկած, պատեհ-անպատեհ հարմար վայրկյան են ընտրում միմյանց խոյահարելու, ապա միմյանց կարծիք լսելու մշակույթի մասին խոսք լինել չի կարող: Ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Ակոսի ծռնությունն ու դուզը մեծ եզիցն ա գալի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման
Ամենադիտված