Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Հայաստանում մակաբույծներ է գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը կրկին վիրավորված է Ռուսաստանից: Նրան դուր չի գալիս, որ Ռուսաստան ուղարկվող ապրանքներով բեռները վերադարձվում են Երևան: Այս տարվա ընթացքում Ռուսաստանն արդեն երկու անգամ սկսել է սահմանին կանգնեցնել տրանսպորտային միջոցները՝ ընդհանուր առմամբ 70 դեպքերում։

Պատճառի մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից հարևաններին ուղարկված պաշտոնական փաստաթղթում, որն է «Անհամապատասխանություն ներկայիս ռուսական ստանդարտներին»: Այդ վարչությունը վնասատուներով վարակված բուսաբուծական մթերքների՝ այսինքն ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումների կտրուկ աճ է գրանցել։ Նոյեմբերին արձանագրվել է վարակված վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման նման 36 դեպք։ Եվ նաև ծաղիկների: Իսկ մինչ այդ էլ էր նույն քանակությամբ, նույն տեսականիով դեպքեր արձանագրել։

Ու թեև «դաշտերի պտուղները» եղել են Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ, սակայն այդ ամբողջը, ինչպես պարզվել է, չի համապատասխանում մեր կողմից ընդունված չափանիշներին։ Այս մասին «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակով տեղեկացրել է գործընկերներին խնդրելով (այստեղ հիմնական բառը) «անհապաղ համապարփակ միջոցներ ձեռնարկել կանխելու վարակված ապրանքների առաքումները Ռուսաստան և զեկուցել կատարված աշխատանքների մասին»։

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Նրան մտահոգե՞լ է խնդիրը և արդյո՞ք ժամանակին կատարվել համապատասխան ստուգում: Չէ որ դա առաջին հերթին բխում է նրա շահերից, քանի որ Ռուսաստանը նրա հիմնական առևտրային գործընկերն է։

Եվ Երևանում սկսել են խոսակցություններ տարածվել «Մոսկվայի ճնշումների մասին»՝ Կրեմլի հասցեին վատ ակնարկներով։ Իբր թե Մոսկվան վրեժխնդիր է լինում վարչապետ Փաշինյանից իր վերջին հակառուսական հայտարարությունների համար։ Թեև նախկինում էլ նման հռետորաբանություն շատ է եղել:

Տարածաշրջանային հիմնախնդիրների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի կարծիքով «դժվար թե Կրեմլը նման մանրուքների վրա ժամանակ վատներ, և ամենայն հավանականությամբ, դա իսկապես կապված է հենց ապրանքի որակի հետ»։ Բայց նաև հնարավոր է, որ Ռուսաստանն էլ ավելի հեռուն գնա. «Մենք իսկապես սիրում ենք չնեղանալ։ Եվ հետևաբար, միգուցե, կրկին, ի հեճուկս մեզ, մենք օգնենք հայերին»։

Թեման շարունակել է տնտեսագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Պետդումայի երեք գումարումների պատգամավոր Սերգեյ Օբուխովը։

«svpressa.ru».- Ինչո՞ւ են Հայաստանում այդքան գռգռվել «Ռոսսելխոզնադզորի» արտահանվող ապրանքների մեջ կարգուկանոն վերականգնելու խնդրանքից հետո։

-Ինչպես ասում են կատուն հոտից զգում է, թե ում միսն է կերել։ Նրանք հասկանում են, որ խոսքն ապրանքի որակի մասին չէ: Իսկ հակառակորդների վրա ճնշում գործադրելու, այսպես կոչված, ոչ սակագնային միջոցառումներումների մասին։ Որոնք, նկատեմ, շատ տարածված են աշխարհում, և պարբերաբար օգտագործվում է Արևմուտքում: Եվ արևելքում նույնպես. հիշենք ՉԺՀ-ի վերջին որոշումն արգելափակել իր ապրանքների ներմուծումը Լիտվա այն բանից հետո, երբ Թայվանն այնտեղ ներկայացուցչություն բացեց։ Դրանք այնպիսի պատժամիջոցներ չեն, ինչպիսին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են կիրառում մեր դեմ, բայց դրանք ևս զգայուն են։ Հայաստանի դեպքում Կրեմլը հասկացնել է տվել իր ներկայիս ղեկավարությանը, որ իր արևմտամետ քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում բարիդրացիական հարաբերություններին: Թեև մեր երկրների միջև ընդհանուր սահման չկա, սակայն համագործակցության դարավոր ավանդույթներ կան, և այն, ինչ արվել է կովկասյան այս երկրի համար նախկինում և նույնիսկ հիմա, հուշում են Ռուսաստանի հետ այլ հարաբերությունների մասին։

  «svpressa.ru».- Բելառուսում էլ այն ​​ժամանակ նման բան տեղի ունեցավ իր բազմավեկտոր քաղաքականությամբ...

— Եվ դա քիչ էր մնում ավարտվեր ներկայիս ուկրաինականի նման ողբերգությամբ։ Այնտեղ Մայդանից առաջ գործող նախագահը նույնպես փորձեց «նստել երկու աթոռների վրա»։ Բայց մեծ քաղաքականության մեջ դա գործնականում անհնար է։

Դա հասկանու՞մ է պարոն Փաշինյանը։ Կարո՞ղ է գուշակել, թե ինչպես կարող է ավարտվել ամեն ինչ: Ի դեպ, ԽՍՀՄ-ի կործանումն առաջինը սկսեց Երևանը։ Հիմա Արևմուտքին հաճոյանալու համար նա ստանձնել է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ցնցելու գործը։

  «svpressa.ru».- Որքանո՞վ են արդյունավետ այդ «ոչ սակագնային ճնշման միջոցները»։ Ուկրաինայում դրանք մեզ չօգնեցին 2014 թվականին: Այդպես էր նաև խորհրդային տարիներին Ալբանիայում, որը շարժվում էր դեպի ՉԺՀ։

- Հայաստանը փոքր երկիր է: 2022 թվականի սկզբին դրանում ապրում էր մոտ 2,5 միլիոն մարդ։ Տնտեսությունը լավագույն վիճակում չէ, և ամերիկացիների օգնության հույսն ունեն։ Նրանք կկերակրեն, ես կասկած չունեմ, բայց այնպես ինչպես հիմա են կերակրվում մերձբալթյան երկրներն ու Ուկրաինան։ Եվ ի երախտագիտություն նրանք այդ դժբախտ պետություններից ստանում են հող, ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և գործելու ազատություն: Նախկինում դա ​​կոչվում էր ստրկություն։ Ինչպես Հայաստանում ասում են՝ անձրևից փախել է ու ընկել կարկուտի տակ։ Դա պե՞տք է արդյոք ազատասեր հայերին, ովքեր վերապրել են ամենասարսափելի ցեղասպանությունը մեկ դար առաջ։ Թե՞ նրանք մոռացել են, թե ով ի վերջո փրկեց իրենց ազգը լիակատար ոչնչացումից: Ինքը Հայաստանը, միայնակ չի գոյատևի։ Եվ նա Ռուսաստանից բացի ոչ մեկին պետք չէ։ Նա մեզնից բացի այլ դաշնակիցներ չունի։ Ամբողջ պատմությունը դրա ապացույցն է։

«svpressa.ru».- Մենք փչացրել ենք այդ նախկին խորհրդային հանրապետությունները, միշտ փորձել ենք գոհացնել նրանց։ Նրանք էլ սովորել են մեզ վրա «նստել», բայց հիմա մեզ դավաճանում ու փչացնում են։

— 1990-ականների սկզբին մեզ դավաճանեցին ոչ թե սովորական բնակիչները, այլ խորհրդային վերնախավի մի մասը հայտարարելով, որ ուզում է անկախ ապրել։ Արդյունքում մենք ստացանք ստրկական կախվածություն մյուս կողմից։

Աշխարհաքաղաքական առումով այսօր հնարավոր է նորմալ ապրել միայն ինքնաբավ պետություններում։ Օրինակ, այնպիսին ինչպիսի՞ն էր ԽՍՀՄ-ը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ստեղծած Մեծ Սլավոնական կայսրությամբ՝ տնտեսապես իրեն միացած Եվրոպայի սոցիալիստական ​​երկրների հետ միասին։ Հիմա կան ԱՄՆ և ԵՄ, Չինաստան, Ռուսաստան, և դա բազմաբևեռություն է և ինքնաբավություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ամենադիտված