ՊՆ-ն այլ առաջարկ ունի, թե ինչպես պետք է վարվել չծառայած քաղաքացիների հետ
ՎԻԴԵՈԿառավարությունն իր առաջարկներն ունի Հայկ Սարգսյանի ներկայացրած, պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու վերաբերյալ նախագծին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը ցանկալի է համարում ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին խոչընդոտելը։
«18-27 տարեկանը զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկում ենք ավելացնել ծառայության արժեքները` 24 ամիսը սահմանելով 30 ամիս»,- ներկայացրեց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։