Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերին պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն դոլար․ Տնտեսական աճի տեմպը նվազում է, մակրոցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։

Մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը կայուն նվազում է։ 2022թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսային կետով և կազմել է 9,5 տոկոս։ Հաջորդը՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը,  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նվազում՝ 2023թ․ հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։

Ավելին, նույնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մոտ աճի պայմաններում, 2023թ․ հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022թ․ հոկտեմբերին ևս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Հիմա՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված ընդհանուր պահանջարկի աճի և ՀՆԱ-ի կառուցվածքի բացասական միտումների մասին․

Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ գրանցվել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ ։ 2022թ․ ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը չնչին՝ +1,28 տոկոսային կետով,

-   շինարարությունը չնչին՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +9,34 տոկասային կետով։

Նախորդ տարվա 1-ին եռամսակի համեմատ՝ 2023թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նվազելով այս տարվա 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս ։

2023թ․ 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը՝ ընդամենը +0,23 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կետով,

-   շինարարությունը՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +6,34 տոկասային կետով։

Փաստորեն, 2022թ․ առևտրի և ծառայությունների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ ավելացմամբ պայմանավորված, ունեցել են առյուծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հենց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակվել է նաև այս տարի։ 2023թ․ երրորդ եռամսյակում առևտրի և ծառայությունների ոլորտի ազդեցության բաժինը ՀՆԱ-ի աճի մեջ ավելացել է 12 տոկոսային կետով և կազմել է 86 տոկոս։

2023թ․ 3-րդ եռամսյակում արձանագրվել են ՀՆԱ-ի հետևյալ կառուցվածքը և 2022թ․ համեմատ բացասական միտումները՝

-   գյուղատնտեսություն՝ 11,7 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով,

-   արդյունաբերություն՝ 15,1 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսային կետով,

-   շինարարություն՝ 7,2 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել,

-   առևտուր և ծառայություններ՝ 58 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ․ ևս ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռը դրսևորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատվածի (գյուղատնտեսություն, արդյունաբերություն) տեսակարար կշիռը՝ նվազման միտում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ․ 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալային աճեր են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում (2022թ․ ընթացքում և 2023թ․ 1-ին կիսամյակում գրանցված էական անկումներից հետո), արդյունաբերության ոլորտից միայն հանքարդյունաբերության ճյուղում, իսկ մշակող արդյունաբերությունը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականորեն բարձր և առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝

-   շինարարությունը՝ 32,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կետով,

-   առևտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կետով,

-   հյուրանոցային և հանրային սննդի ծառայություննները՝ 37,5 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կետով,

-   զվարճությունների և հանգստի կազմակերպման ծառայություններ՝ 32,1 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կետով,

-   սպասարկման այլ ծառայությունները՝ 27,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով։

Փաստորեն, այս տարվա 3-րդ եռամսյակում ևս, ըստ տնտեսության ոլորտների արձանագրված ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանավորված են առևտրի և ծառայությունների ոլորտների պահանջարկի ավելացմամբ, որը, ինչպես արդեն նշել եմ, արտաքին, պատահական գործոնների ազդեցության արդյունք է։

Չնայած 2023թ․ առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ծառայությունների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպավորիչ աճ, սակայն 2022թ․ համադրելի ցուցանիշին զիջում է գրեթե 10 տոկոսային կետով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից առաջնային այս ոլորտում նկատվում է աճի տեմպերի էական նվազում։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․ արձանագրված 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․ ընթացքում ֆինանսական ծառայություններն արդեն գրանցում են երկնիշ անկումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եվ սա էականորեն պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների էական նվազման միտումներով (օտարերկրյա դրամական միջոցների փախուստով)։

Մասնավորապես, 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Հաջորդը, 2022թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանման և ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը կազմել է ընդամենը 41,2 տոկոս՝ նվազելով 1,6 անգամ։

Ամփոփելով․ նախորդ տարի արձանագրված և այս տարի դեռևս շարունակվող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձև ավելացման արդյունք է, որը պայմանավորված է արտաքին, պատահական և կարճաժամկետ գործոններով։ Ընդ որում՝ այս գործոնները գնալով թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նվազման և առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։

Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և առաջարկի ներուժի ավելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսության իրական հատվածի մակրոցուցանիշների բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական ավելացող սպառնալիքների ֆոնին ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր)
Ամենադիտված