Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ընկան Հադրութն ու Շուշին, ով էր օպերացիայի հեղինակը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Շարունակում ենք հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ գործով քննիչը Սամվել Բաբայանին հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ինչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ռազմական գործողություններն ընթանում էին Արցախի հարավում, եւ կարծիք կա, որ այստեղ կրած մի քանի պարտությունն է եղել ճակատագրական եւ բեկումնային պատերազմի հետագա ընթացքի համար։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այդ ուղղությամբ իրավիճակը կտրուկ փոխելու իր առաջարկներն էր արել. 2020թ․ դեկտեմբերի 12-ին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը քարտեզի վրա ցույց տալով օպերացիայի պլանը՝ նշել էր, որ ինքը կոնկրետ առաջարկ է արել, իսկ Մովսես Հակոբյանը հրաժարվել է մասնակցել այդ օպերացիային՝ իր հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով։ «Առաջարկում եմ, որ ստեղ մի հատ առանձին կառավարման կետ ստեղծեն, որտեղ առաջարկում եմ, որ Մոսին գնա՝ այս ուղղությունը մյուսների հետ կոորդինացնի։ Առաջին պատերազմի ժամանակ նա փորձ ունի, բայց ասում է՝ անձնական հին խնդիր ունեմ, դրա համար ես չեմ գնում»,- հայտարարել էր Սամվել Բաբայանը։ 

Պատերազմի ավարտից տասն օր անց՝ 2020թ․ նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում արձագանքել էր Բաբայանի ասածներին եւ հիմնավորել, թե ինչու է այն ժամանակ մերժել այդ առաջարկը։ «Բաբայան Սամոն, որ ասում ա՝ ես չեմ անում, որովհետեւ իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյի նկատմամբ առանձնահատուկ է, իմ անձնական վերաբերմունքն է։ Պատերազմը ղեկավարելը դա Սամվել Բաբայանի խելքի գործը չէ, իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով։ Երկրի նախագահը եւ Սամվել Բաբայանը մտնում են բանակի հրամանատարի մոտ առաջարկություններով, ես ասացի՝ եթե անեք, ես դուրս եմ գալու, հայտարարեմ, որ նման բան եք անում»,- պատմել էր Մովսես Հակոբյանը։

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ, եւ նրա մասնակցությամբ հրամանատարական կետում խորհրդակցություն է տեղի ունենում, որտեղ էլ հաստատվում է հարավային ուղղությամբ ռազմական գործողության պլանը՝ Սամվել Բաբայանի առաջարկով։ Հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակում՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։  Հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասում է․ «Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք եւ այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»։ Նման հայտարարություններ 44 օրվա ընթացքում մենք շատ ենք լսել, հետո` ավելի ուշ մեզ հասկանալի դարձավ, որ նման օպերացիաներն ամբողջությամբ տապալվել են։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ գործողությունների հետեւանքով է հայկական կողմը կորցրել իր ռեզերվը։ «Մենք կորցրել էինք մեր ամբողջ ռեզերվը, եւ հարավային դարպասում բանակն այլեւս հնարավորություն չի ունենում մխրճված հակառակորդի դեմն առնելու»,- հայտարարել է նա։ 

Հարավային թեւի անհաջող օպերացիայի վերջնակետում էր, որ թշնամին վերցրեց Հադրութը, ճեղքեց Շուշիի դարպասներն ու գրավեց բերդաքաղաքը։ Սամվել Բաբայանն իր ցուցմունքում հերքում է այն փաստը, որ ինքն է եղել օպերացիայի առաջարկն անողը։ Ավելի վաղ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում այս առնչությամբ ասել էր, որ Սամվել Բաբայանը հարցաքննության ժամանակ ամեն ինչ գցել է այլոց վրա՝ նշելով, որ ինքը որեւէ կապ չի ունեցել, ֆունկցիա չի ունեցել, կողքից նայողի դերում է եղել։ 

«Հարցաքննության ժամանակ հարցրել են Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասելու՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»,-մեզ հետ զրույցում ասել էր Ներսիսյանը։ 

Այժմ ներկայացնենք Սամվել Բաբայանի ցուցմունքից մի հատված։

Քննիչ․ «Արցախի Հանրապետության նախագահի կամ արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ երբեւէ քննարկե՞լ եք պատերազմի ընթացքը, եւ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը կանգնեցնելու կամ այն շարունակելու հետ կապված»։

Սամվել Բաբայան․ «Պատերազմի ընթացքում ես եւ Արայիկ Հարությունյանը պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքը, նա եւս համոզվել էր, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չէ դիմակայել հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն, սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ։ Վստահ եմ, որ վերը նշված բացթողումները չլինելու դեպքում հնարավոր էր հասնել հաջողության»։ Հիշեցնենք, որ բացթողումների մասին նույն ցուցմունքում Սամվել Բաբայանն ասել էր․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների եւ տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին եւ ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել
Ամենադիտված