Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանն ու Հայաստանը պատմության և ներկայի համատեքստում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru-ն գրում է, որ Փաշինյանի վերջին հակառուսական դեմարշները ռուսական մեդիա տարածքում քննարկումներ են առաջացրել Անդրկովկասում մեր ռազմաքաղաքական ներկայության ապագայի վերաբերյալ։ Կարծիքների շրջանակը տատանվում է «պետք է հեռանանք»-ից մինչև «պետք է հաստատակամ լինենք մեր ռազմավարական շահերը պաշտպանելու հարցում»: Երկրորդ տեսակետն ավելի ճիշտ է թվում, քանի որ եթե թողնես այծը մտնի այգի, ապա նա ոչ միայն կխժռի Արաքսի հովտի ողջ կաղամբը, այլ նաև կսկսի նայել Սուլակի կիրճում և, ընդհանրապես, Կասպից ծովի ափերին աճող կաղամբին։ Ընդ որում, կլինեն մեկից ավելի այծեր։ Բավական է նայել բազմավեկտոր Նիկոլին սիրող «զույգսմբակավորներին» թե՛ Ելիսեյան դաշտերից, թե՛ Կապիտոլիումի բլրի վրա արածող, թե՛ Մառախլապատ Ալբիոնում թափառելով: Դրանք բոլորը վտանգ են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի շահերի համար, որին Չինաստանի հետ միասին մենք ենթադրաբար դաշնակից ենք համարում:

Թեհրանն ունի իր դարավոր պատմությունը, ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերություններում, որի սահմանն Իրանի հետ մոտ 40 կմ է։ Եվ այդ սահմանով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները՝ գազատար և Արաքսի կամուրջ։ Բայց մինչև հայ-իրանական ներկայիս հարաբերություններին անցնելը մի քիչ անդրադառնանք պատմությանը։

Մ.թ.ա 6-րդ դարում է ստեղծվել Աքեմենյան կայսրությունը, որի կազմում էր նաև Հայաստանը: Այն ոչ միայն Մերձավոր Արևելքում մինչ այդ աներևակայելի տարածք ունեցող պետություն էր, այլ նաև ժամանակակից առումով եզակի աշխարհաքաղաքական նախագիծ էր: Դրա էությունն այն էր, որ ժողովուրդներին ինտեգրում էր կայսրության մեջ միաժամանակ երաշխավորելով Պերսեպոլիսի հարգանքը նրանց մշակութային և կրոնական ավանդույթների և լեզվական ինքնության նկատմամբ: Այդ տեսակի քաղաքականությունը մեծապես հակադրվում էր Ասորեստանի թագավորների կատարյալ դաժանությանը։ Բայց Սասանյանների կողմից 3-րդ դարում վերածնված նոր պարսկական պետությունն այլևս աչքի չէր ընկնում այդ ամենով, և բռնի ուժով տարածում էր զրադաշտականությունը նվաճված տարածքներում։ Հայաստանը բացառություն չէր, և հակամարտությունը սրվել է 3-րդ դարում Արշակյանների տապալման միջոցով։ Հետո իրավիճակը փոխվել է միայն արաբական նվաճումներով։ Ի տարբերություն Սասանյանների առաջին խալիֆները հարգանքով էին վերաբերվում քրիստոնյաներին։ Իսլամի տարածումը Հայաստանում կապած է թյուրքական ցեղերի ներխուժման հետ, որոնք 11-րդ դարում ստեղծեցին Սելջուկյան սուլթանությունը և հրահրեցին հայերի զգալի մասի արտագաղթ։ Հետո մոնղոլների նվաճումները ստիպեցին հայերի մի զգալի մասին տեղափոխվել Պարսկաստան, ինչը սկիզբ դրեց մեծ սփյուռքի ձևավորմանը, որը Սեֆևիդների օրոք (16-18-րդ դարեր) զգալիորեն մեծացավ։ Պարսկաստանում հայերը արագորեն սկսեցին նկատելի ազդեցություն ունենալ երկրի տնտեսական և մշակութային կյանքի վրա։ 18-րդ դարը տարածաշրջանում անցավ ռուսական զորքերի առաջխաղացման հովանու ներքո, որն անդրադարձավ նաև Հայաստանի կարգավիճակի վրա, այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Սանկտ Պետերբուրգը խրախուսեց հայերի վերադարձը հայրենիք։ Այդուհանդերձ, այդ ժամանակ էլ հայ համայնքը մնաց ազդեցիկ Պարսկաստանում։ Անգամ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը չսասանեց Իրանի հայ համայնքի դիրքերը, որը շարունակում է մնալ երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքը:

Այսինքն մենք տեսնում ենք, որ այսօրվա Թեհրանն Իրանին ինտեգրված ժողովուրդների նկատմամբ իր վերաբերմունքով ավելի շուտ Աքեմենյանների ժառանգն է, քան Սասանյանների։ Եվ, իհարկե, նա շահագրգռված է Երևանի հետ ռազմավարական գործընկերությամբ Հայաստանը դիտարկելով որպես տարանցիկ երկիր դեպի ԵԱՏՄ և ԵՄ երկրներ։ Իր հերթին Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններ ապահովել իրանական նավահանգիստներից օգտվելու համար բացելով նրա տնտեսական մուտքը դեպի Հնդկաստան և Պարսից ծոցի միապետություններ։

Փաստացի, Երևանն այժմ ակտիվորեն աշխատում է Իրանը և Հնդկաստանը կապող մուլտիմոդալ արագընթաց բեռնափոխադրումների երթուղու ստեղծման ուղղությամբ։

Բայց նման նախագծի իրագործումը պահանջում է կայունություն տարածաշրջանում, որը Փաշինյանը չի ցանկանում ամրապնդել, ինչի մասին վկայում են միջազգային ասպարեզում նրա քայլերը, որոնք վնասում են ոչ միայն Անդրկովկասում Ռուսաստանի, այլ նաև Իրանի շահերին։ Վաշինգտոնի ու Բրյուսելի ուղղությամբ Նիկոլի բազմավեկտոր խոնարհումները միայն կարող են հանգեցնել Թեհրանի հետ առճակատման։ Թեհրանը չի թաքցնում իր մտահոգությունները Հայաստանը ՆԱՏՕ-ի կամրջի վերածելու վերաբերյալ և ուղղակիորեն է ասում այդ մասին հայկական կողմին։ Ավելին, Իրանը չի սրում իրավիճակն անգամ  հաշվի առնելով Հայաստանին ՆԱՏՕ-ին միանալու կոչերը։ Անուղղակիորեն, Երևանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը հաստատվել է հայ-ամերիկյան Eagle Partner 2023 զորավարժություններով: Այսինքն, փաստացի, վերադառնալով հոդվածի սկզբին, կարելի է ասել, որ այծն արդեն իսկ մտել է այգի:

Թեհրանը կարող է փոխել իր քաղաքականության վեկտորը բարեկամական, հարգանքի և տնտեսական ինտեգրման վրա հիմնված Աքեմենյանից կոշտ ու ուժային Սասանյանի: Եվ դա կարտահայտվի ոչ թե կրոնական, այլ այլ ճնշումներով։ Բայց Փաշինյանը դեռ ժամանակ ունի ուշքի գալու և վերադառնալու ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես կառուցողական համագործակցության իր փոքրիկ ու թույլ երկրի ամբողջականության միակ երաշխավորների՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Այլընտրանքներ չկան։ Ի վերջո Նիկոլը չի կարող դուրս թռչել աշխարհագրական դետերմինիզմի ճիրաններից, որը Հայաստանին հովանավորչության ընտրության հարցում մանևրելու ազատություն չի թողնում: Եթե, իհարկե, նա մտածում է սեփական երկրի ու ժողովրդի մասին։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և երբեմնի Մեծ Բրիտանիան հեռու են։ Մոտակայքում են Ռուսաստանը և Իրանը, ինչպես և Թուրքիան՝ Անդրկովկասում նրանց աշխարհաքաղաքական հակառակորդը, և մեծ հարց է, թե արդյո՞ք Անկարայի պանթուրքիստական ​​նկրտումներում տեղ կա անկախ Հայաստանի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ամենադիտված