Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի վերադարձը պետք է դիտարկել որպես իղձ, նպատակ, համազգային գաղափար․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով տեւական ժամանակ անազատության մեջ է, կալանավայրից էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ շաբաթը մեկ անգամ պատասխանելով քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրող հինգ հարցի։ Հարցաշարը ներկայացնող ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը նշում է, որ հանրության շրջանում աճում է Աշոտյանի խոսքի նկատմամբ հետաքրքրությունը եւ շաբաթական կտրվածքով հարցերի քանակն արդեն հատում է 200-300-ի սահմանը։ Դրանք բազմաբնույթ հարցեր են, որոնք վերաբերում են թե քաղաքականությանը, թե Արմեն Աշոտյանի անձնական կյանքին։

Նատալյա Արցախ․ «Խնդրում եմ ասեք՝ մենք երբեւէ Արցախը կարո՞ղ ենք վերադարձնել։ Եվ եթե այո՝ ինչպե՞ս։ Միայն թե  խնդրում եմ՝ իրատեսական տեսանկյունից պատասխանեք»։

Արմեն Աշոտյան․ «Այո, կարող ենք։ Եվ սա ոչ թե ռոմանտիկ, զգացմունքային կամ պաթետիկ պնդում է, այլ ձեր ասած՝ իրատեսականություն։ Ինչպե՞ս։ Հարցն ունի իր իրատեսական պատասխանը։ Արցախի կորուստը անդառնալի կդառնա, եթե նրանից հրաժարվենք մեր մտքում, մեր սրտերում, մեր հիշողության մեջ։ Ուստի առաջին պարտադիր պայմանն է Արցախի վերադարձը դիտարկել որպես իղձ, նպատակ, համազգային գաղափար։ Պատահական չէ, որ անգամ Արցախը հայաթափելուց հետո Ալիեւը շարունակում է ջանք գործադրել, որ իր ասած ռևանշը տեղի չունենա, որ այդ կորուստը ամրագրվի հայ-ադրբեջանական պայմանագրով։ Երկրորդ պարտադիր պայմանը այդ նպատակին հասնելու համար համալիր ջանքեր գործադրելն է, հայկական ներուժի ամբողջական բացահայտումը եւ ուղղորդումը, պետության հզորացումը, ազգային մոդեռնիզացիան։

Քանի որ Արցախի հիմնախնդիրը նաեւ գլոբալ քաղաքական նշանակություն ունի, ուստի ասվածի երրորդ պարտադիր պայմանն է բարենպաստ միջազգային իրավիճակը, գեոպոլիտիկ կլիման։ Պատմությունը վկայում է, որ դա էլ է հնարավոր։ Եթե կարճ ամփոփեմ մոտեցումս, ապա Արցախը վերադարձնելու համար պետք է ցանկանանք աշխատել եւ բարենպաստ պայմաններում պատրաստ լինենք իրագործել մեր իղձը։ Այն, որ սա հնարավոր է, ապացուցել են նույն հրեաները՝ իմ ասած բանաձեւով․ մոտ 2000 տարի անց վերադարձնելով Երուսաղեմը։ Ինչպես նկատեցիք, իմ նկարագրած ալգորիթմը եւ Փաշինյանը անհամատեղելի են։ Ուստի նախեւառաջ Հայաստանում պետք է իշխանություն փոխել»։

Գարիկ Ավանեսյան․ «Նիկոլը գիտենք, որ դավաճան է։ Ձեր կարծիքով՝ Նիկոլն էլ ի՞նչ է բերելու մեր գլխին»։

Արմեն Աշոտյան․ «20182 թ.-ից սկսած՝  ես եւ իմ գործընկերները զգուշացնում էինք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը գա եւ մնա իշխանության։ Այդ ժամանակ մեզ քչերն էին լսում։ 44-օրյա պատերազմը բացեց շատերի աչքերը, բայց Փաշինյանի արյունալի կառավարումը շարունակվում է։ Թե ինչ է բերելու նրա շարունակվող վարչապետությունը, «Հանրապետական» եւ ընդդիմադիր այլ գործիչներ մանրամասն հաստատում եւ հիմնավորում են։ Եթե ես կարճ ասեմ, ապա հիշեցնելու եմ 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ում իմ ելույթը։ Այն է՝ Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»։

Աղբյուրը՝ Aravot.am

Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանը
Ամենադիտված