Իրանը հայտարարել է գազի արդյունաբերության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է, որ երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գազի արդյունաբերության մեջ արտադրվող տեխնոլոգիաների և սարքավորումների փոխանակման հարցում, գրում է Mehr-ը։
«Նիստը տեղի է ունենում մի ժամանակ, երբ որ էներգետիկ ոլորտը թեւակոխում է նոր դարաշրջան՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ հանգամանքներով, պայմանավորված որոշակի գործընթացներով և որոշակի երկրների միակողմանի հակումներով։ Թեեւ նման պայմանները որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն դա չի նշանակում, որ մենք բախվում ենք տհաճ իրավիճակների։ Ընդհակառակը, մենք կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել ներկա պայմաններում՝ ամրապնդելով համագործակցության կառույցներն ու մեխանիզմները, ստեղծելով նոր, ստեղծագործ և շահավետ հնարավորություններ տարբեր ոլորտներում և հաղթահարելով առաջացող սպառնալիքներն ու մարտահրավերները», - Չեգենին ընդգծել է Ռուսաստանի գազի ընկերության տարեկան ժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով։
Հանածո վառելիքի սպառումը և հանածո վառելիքի նախագծերի ներդրման և արտադրության գործընթացը վերջերս քննադատության են ենթարկվել միջազգային համաժողովներում, ասել է նա՝ զգուշացնելով, որ «որոշ երկրների ծայրահեղականությունը չի օգնի հասնել բնապահպանական նպատակներին»:
Նրա խոսքով, գազի տեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցության մոդելը կարող է օպտիմալ կերպով մշակվել այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են կադրերի պատրաստումը, տեխնոլոգիական փոխանակումները, գազի տեխնոլոգիաների զարգացման համատեղ լաբորատորիաների ստեղծումը, համատեղ հետազոտությունների և զարգացման (R&D) կենտրոններ, որոնք խթանում են գիտության և տեխնոլոգիաների դիվանագիտությունը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն գազի գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում միջազգային միջոցառումներին:
Հույս կա, որ ավելի շատ կենտրոնանալով համագործակցության շրջանակների իրացման վրա՝ ճանապարհ կհարթվի գազի արդյունաբերության ներդաշնակ և սիներգետիկ բարգավաճման համար, հավելել է Չեգենին։