ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսվա ընթացքում կազմել է ավելի քան 5,1 մլրդ դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 2 տրլն. 94,9 մլրդ դրամ (ավելի քան 5,1 մլրդ դոլար)։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։
2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ անկումը կազմել է 0,5 տոկոս։
Ստորև ներկայացված են արդյունաբերական արտադրանքի ծավալներն ըստ ամիսների՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատ.
հունվար – ավելի քան 177,6 մլրդ դրամ (աճը կազմել է 1,4%).
փետրվար – ավելի քան 184,9 մլրդ դրամ (աճը կազմել է 0,7%).
մարտ – ավելի քան 193,9 մլրդ դրամ (աճը կազմել է 8,6%).
ապրիլ՝ ավելի քան 191.2 մլրդ դրամ (անկումը կազմել է 0.8%).
մայիս – ավելի քան 204,7 մլրդ դրամ (աճը կազմել է 5,3%).
հունիս – ավելի քան 214,9 մլրդ դրամ (անկումը՝ 7,4%).
հուլիս – ավելի քան 216,7 մլրդ դրամ (անկումը – 2,4%).
օգոստոս՝ ավելի քան 231,1 մլրդ դրամ (անկումը՝ 3,7%).
սեպտեմբեր – ավելի քան 227,6 մլրդ դրամ (անկումը կազմել է 4,3%).
հոկտեմբեր – ավելի քան 251,9 մլրդ դրամ (աճը կազմել է 0,6%).
Արամ Դանիելյան