Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կռիվ լինի, թե խաղ, հիշիր՝ տուն եմ գալու, թե որ հանկարծ չգամ, երազներիդ ես կգամ». Լավրենտի Եպիսկոպոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրում էր երգել ու ասմունքել: Դպրոցում սիրված ու հարգված աշակերտ է եղել, բայց չեմ կարող ասել, որ լավ է սովորել: Պատմությունն էր շատ ուսումնասիրում, երգն էր իր տարերքը: Շատ լավ լողում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անուշը:

Նրա խոսքով, որդու մեջ նկատելի էր խիզախությունը, 16 տարեկանում սահմանախախտ էր բռնել, հետո տեղեկացրել սահմանապահներին, որոնք եկան ու իրեն շնորհակալություն հայտնեցին: «Բիզնեսի հանդեպ սեր ուներ, ջիղը մեծ էր, դա իր հայրիկից է փոխանցվել, մտադիր էր դպրոցն ավարտելուց հետո բիզնեսով զբաղվել: Մտադրվել էինք ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, ինչպես ասում են, երկրորդ տունը ստեղծելու: Լավրենտին էլ ասում էր՝ ես կվերադառնամ, մեր այս տունը կսարքեմ: Իր կյանքը Հայաստանում էր պատկերացնում, մենք՝ ևս»: Լավրենտին սիրով է մեկնել ծառայության: Մայրիկի խոսքով, հպարտանում էր բանակով: Լավրենտին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հունիսի 30-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Էջմիածնի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Կապան:

«Մի քանի ամսվա ծառայող է եղել, երբ հուշեր է գրի առել, իր մտքերը, այդ նոթատետրը հետո ինձ հասավ: Այդ գրվածքներից էլ եմ հասկանում, որ չի նեղվել ծառայությունից: Մի տեղ գրել է՝ կռիվ լինի, թե խաղ, հիշի՛ր մենակ դու մի բան՝ տուն եմ ես միշտ գալու: Թե որ հանկարծ ես չգամ, երազներիդ ես կգամ»: Ի դեպ, տիկին Անուշը երկու որդի ունի, ավագ որդին՝ Արթուրը, ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ նա վիրավորվում է և ուղղակի հրաշքով փրկվում: 2022 թ. սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Տիկին Անուշն ասում է, որ որդին հաճախակի էր տուն զանգում, իրենք անընդհատ խոսում էին հեռախոսով, ուզում էր անընդհատ տունը տեսնել, հարց ու փորձ էր անում, պետք է բոլոր նորություններն իմանար: «Այդ օրերին անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, որ Արթուրը վիրավորվեց, ի՞նչ զգացիր: Արձագանքեցի, որ այդ պահին մտածել եմ՝ մենակ երեխուս ոտքերը վիրավոր չլինեն: Չգիտեմ, թե ինչու էր նման հարցեր տալիս, գուցե կանխազգացում ուներ, գուցե զգում էր պատերազմի վտանգը»: Լավրենտին ու մայրիկը զրուցում էին սեպտեմբերի 12-ի երեկոյան:

«Դիրքում էր, ինչոր լույս նկատեց ու ձայնեց՝ տղե՛րք, դո՞ւք եք: Ես լսում էի այդ խոսակցությունը: Հարցրեցի, թե ի՞նչ պատահեց, արձագանքեց՝ բան չկա, տղերքն էին, հարցրեցի՝ տեսնեմ, թե ինչ լույս է: Ասացի՝ հո կատակներ չեք անում, հանկարծ ձայն չհանեն, մտածեք, թե օտար մարդ է: Բայց Լավրենտին ինձ հանգստացրեց՝ մա՛մ, սա մեզ համար սուրբ տեղ է, երբեք նման բան չենք անի, սա այն տեղը չի, որ հարցեր լուծենք կամ նման մի բան: Լավրենտին կռվարար չէր, հումոր կարող էր անել, կատակել, բայց զուսպ էր շատ: Այդպես զրուցում էինք, ես էլ աշխատանքի էի գնում: Երեկոյան 21:30-ի կողմերն էր: Մեկ էլ՝ «արա՛, էս ո՞վ էր, լավ, մա՛մ, ես քեզ կզանգեմ»: Անջատեց զանգը: Ես անհանգիստ էի՝ լավ, ի՞նչ եղավ, հանկարծ երեխեքը չվիճեն, հանկարծ պատահական կրակոց չլինի: Ուզում եմ զանգեմ, բայց մտածում եմ՝ գուցե օգնություն է ցույց տալիս, գուցե վիրակապում է, իմ զանգն էլ իրեն կշեղի: Այս հարցերն են գլխիս մեջ, ինձ ու ինձ կռիվ էի տալիս ու իրեն երկու զանգ թողեցի, բայց պատասխան զանգ չստացա: Հետո նորից զանգեցի, էլի պատասխան չեղավ: Մեկ ժամից ավելի անցավ, Լավրենտին զանգեց՝ մա՛մ, ի՞նչ է եղել: Ես էլ ասում եմ՝ դու պիտի ասես, թե ինչ է եղել: Արձագանքեց՝ ոչ մի բան, բայց ես ձայնի մեջ դող էի նկատում, զգում էի, որ խաբում է: Ու ասաց՝ իրենք կրակում էին, մենք էլ կրակեցինք, բայց հիմա հանգիստ է: Ասացի, որ անջատի հեռախոսը, հետո զանգի, բայց զանգ այդպես էլ չստացա, ես էլ իրեն չզանգեցի՝ մտածելով, որ գուցե խանգարեմ: Ինձ համար անհանգիստ գիշեր էր, ուզում էի շուտ աշխատանքս վերջանա, որ հասնեմ տուն, լուրերը նայեմ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ համացանցին միանալ չէի կարող»: Տիկին Անուշն առավոտյան յոթին վերադառնում է տուն:

«Բարեկամներս զանգահարում էին, թե Լավրենտիից ի՞նչ տեղեկություն կա, ես էլ զարմանում էի, թե իրենք որտեղից գիտեն, որ սահմանին կրակոցներ են եղել: Իրենցից իմացա, որ պատերազմ է: Հասա տուն, ամուսինս ու ավագ որդիս Ռուսաստանում էին, բայց արդեն գիտեին, թե ինչ է կատարվում: Զանգել էին Լավրենտիին, բայց անհասանելի էր եղել: Տարբեր համարներով զանգել էր ինձ, սկսեցի հերթով բոլորին զանգահարել, ամեն մեկը մի բան էր ասում՝ իջել են դիրքերից, կապ չկա, փոխարինող չկա, սպասեք, գալու են»: Մայրիկը հավելում է՝ «ու սկսվեցին դաժան օրերը»: Օրեր տևեցին մինչ որդին «տուն վերադարձավ», սեպտեմբերի 29-ին Լավրենտիի հուղարկավորությունն էր: «Երեխեքն անօգնական վիճակում են եղել, եթե իրենց հասնող լիներ, օգնող լիներ, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ: Իր վիրավորումը շատ ծանր չի եղել»,-ասում է տիկին Անուշը:

Նաև վերհիշում է, որ Լավրենտիի ընկերը վիրավոր է եղել, զանգել է տուն, ասել, որ գուցե էլ չհանդիպեն: «Դա հիշելով՝ գիտակցում եմ, որ եթե անգամ դիրքից իջնելու հնարավորություն ունենար, վիրավոր ընկերոջը չէր թողնի»: Լավրենտին և ընկերները զոհվել են Ներքին Հանդի դիրքում, մայրիկի խոսքով, զինվորներից մեկը և հրամանատարը լքել են դիրքը: «Հիմա էլ դատական նիստեր պետք է լինեն, դեռ զանգ չենք ստացել, տեղեկություն չունենք, թե երբ է սկսվելու գործի քննությունը: Սպասում ենք: Իմ երեխեն չկա, բայց հիմա էլ շարունակում եմ իրենից ինչ-որ նորությունների սպասել: Ուզում եմ իմանալ, թե ինչ եղավ, ինչպես եղավ: Սպասում եմ դատական նիստերին, որ լսեմ տղաների ցուցմունքները: Իր սոցիալական ցանցերը բացեցի, նամակներն ընթերցեցի, տեսա, որ գրվել է կողքի դիրքից մի տղայի հետ, հեռախոսի համարը կար, զանգահարեցի, պատմեց, որ առաջինը Լավրենտին է նկատել թշնամու շարժը, կրակել են, «բոյ» են տվել և այսպես շարունակ:

Մենք տեղյակ չենք իր մարտական ուղուց, այս առումով շատ հարցեր ունենք, թե ինչ ու ինչպես եղավ: Երբ զորամասից եկան մեր տուն և իր մեդալը բերեցին, ես ասացի, որ ձեր զինվորն է եղել, բայց մեզ հստակ տվյալներ չեք փոխանցում»: Իսկ հիմա մայրիկին ապրելու, կյանքը շարունակելու ուժ է տալիս ավագ որդին: «Այն ժամանակ ասում էի՝ եթե Լավրենտիս մի բան լինի, ես էլ ինչո՞ւ ապրեմ: Հիմա արդեն ապրելն է դժվար, մեռնելը հեշտ է: Այդպես էի մտածում այդ օրերին, երբ Լավրենտիցս նորություն չունեի: Երբ Արթուրս Ռուսաստանից եկավ, զրուցում էինք, ընդ որում՝ ինքը կարողացել էր ճշտումներ անել, և իրեն ասել էին, որ, մեծ հավանականությամբ, եղբայրը զոհվել է, ասացի՝ ես չեմ ապրի: Արթուրս արձագանքեց՝ լավ, դու գնա, մենք էլ քո հետևից կգանք: Դա ինձ սթափեցրեց, տղաս է ինձ ամուր պահում: Անգամ հուղարկավորության օրը մի պահ աչքս ընկավ Արթուրիս, տեսա, թե որքան է նեղված, ու երևի սխալ կլինի ասել, բայց այդ ակնթարթին մի պահ մոռացա ցավս, ուշադրությունս Արթուրիս կողմն էր: Շատ ծանր է, աննկարագրելի: Հայրիկն էլ երեխայի պես լալիս էր: Մեր ուրախությունը երբեք լիարժեք չի լինելու, ինչ անենք, մի բան այն չի լինելու: Կյանքն ընտանիքում մեռնում է: Ինչպե՞ս կարող ենք հարսանիք անել, ուրախություն կազմակերպել: Մեր ազգին կոտրեցին: Ափսոս մեր երեխեքը... Բայց գիտեմ՝ էլի ծնվելու են հզոր տղաներ, մերը մեզ վերադարձնելու փորձ էլի ենք անելու, այսպես չի մնալու»:

Հ. Գ. - Լավրենտի Եպիսկոպոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Բագրատաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ում
Ամենադիտված