Ապրիլի 2-ին, կատարելով ձեր ընտրությունը, որոշում եք ում եք ցանկանում տեսնել Ազգային ժողովում որպես ձեր ներկայացուցիչ. Ռոբերտ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների սիրելի՛ բնակիչներ,
մոտենում է այն կարևոր օրը, երբ դուք կատարելու եք մոտակա տարիների համար այն պատասխանատու որոշումը, որը օգնելու է արձանագրել և աստիճանաբար լուծել մեր ընտրատարածքի խնդիրներն ու մտահոգությունները։
Ապրիլի 2-ին, կատարելով ձեր ընտրությունը, դուք ոչ միայն հերթական անգամ քվեարկում եք ապագա պատգամավորի օգտին, այլև որոշում եք, ինչպիսին եք ցանկանում տեսնել թիվ 1 ընտրատարածքը, ում եք ցանկանում տեսնել Ազգային ժողովում որպես ձեր ներկայացուցիչ ու շահերի պաշտպան:
Եղե՛ք ուշադիր և պատասխանատու ձեր ընտրությունում և անպայման կատարեք ձեր քաղաքացիական պարտքն այս կիրակի օրը։
Թիվ 1 ընտրատարածքում, ընտրելով 6-րդ քվեաթերթիկի 9-րդ համարը, ձեր քվեն տվեք հանուն մեր երկրի անվտանգության և առաջընթացի։
Հարգանքով`
Ձեր Ռոբերտ Սարգսյան