Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1790– Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերն Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:

1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։

1882– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Սարիղամիշի ճակատամարտը, որի արդյունքում կանգնեցվել է թուրքական հարձակումը:

1915 –ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։

1920 —Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։

1941– վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:

1972– վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։

1991- Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։

2006-հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:

2011- Գյումրի – Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել  11 մարդ։

2020-Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ամբողջ հանրապետությունով մեկ:

2021- Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն են հայտնել և քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1603 —Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։

1666 —վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։

1723 —ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։

1857 —Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։

1872 —ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։

1858– ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:

1876 —ծնվել է իտալացի գրող, բանաստեղծ, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին։

1885 —Իտո Հիրոբումին դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը։

1894– սկսվել է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, որը մեղադրվել է Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ:

1911 —ծնվել է ամերիկացի սիրողական աստղագետ Գրոուտ Ռեբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը։

1917 —հիմնադրվել է ԴԻՆ-ը (գերմաներեն  Deutsches Institut für Normung), որը ISO ստանդարտացման գերմանական կազմակերպություն է և ISO-ի ազգային օրգանն է։

1919– ԱՄՆ-ից ԽՍՀՄ է արտաքսվել մոտ 250 մարդ, որոնք կասկածվել են բոլշևիկների հետ կապի մեջ:

1944 —ստեղծվել է Վիետնամի Ազգային բանակը, որպեսզի դիմադրություն լինի Ճապոնիայի կողմից Վիետնամի օկուպացմանը։

1978 —ԽՍՀՄ-ում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլոն իրականացրել է իր առաջին սպանությունը։

1987 —հերոինի գերդոզավորումից Նիկկի Սիկսը վերապրել է կլինիկական մահ, որը ոգեշնչել է նրան գրել «Kickstart My Heart» երգը։

1989- Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասները 28 տարի անց կրկին բացվել են հայտարարելով երկու Գերմանիաների վերամիավորումը։

2001– ծնվել է առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:

2007 —ֆրանսիական «Ariane 5» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել առաջին աֆրիկական արհեստական արբանյակը։

2009 —Սերբիան ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել։

2014 –վախճանվել է բլյուզ և ռոք ժանրերի անգլիացի երգիչ Ջո Քոքերը։

2015- ԱՄՆ-ում գաղտնազերծվել են ԽՍՀՄ-ի, Արևելյան դաշինքի և Չինաստանի վրա մասսայական ատոմային հարվածներ հասցնելու նշանակետերը։

2019-վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող Էմանուել Ունգարոն։

Կ. Խաչիկյան

««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց
Ամենադիտված