Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։

Մասնավորապես, տևականորեն և տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն, ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից ևս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաև՝ քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ․ ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված և դեռևս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է և նրանց անձնական, ինչպես նաև նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։ 

Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի և ԻԻՀ քաղաքացու միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա նաև՝ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում՝ թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երևան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և կալանավորվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Հետագայում հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ն, իր անմիջական ղեկավարմամբ գործող հանցակիցների միջոցով ապահովել է ստացված, նաև իր մասնակցությամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը՝ խմբի այլ անդամների հանձնարարելով դրանք տեղափոխել հանցավոր կազմակերպության մասնակից անձի կողմից թմրամիջոցներ պահելու նպատակով վարձակալած ավտոտնակ, որից հետո կազմակերպվել է դրանց բաժանումը տարբեր քաշերի և տեղադրումը թաքստոցներում։

 Պարզվել է նաև, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հերթական խմբաքանակը 2021թ․ Իրանից ստանալու համար, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի մասնակիցներից մեկը նույն տարվա օգոստոսին մեկնել և մեկ ամիս մնացել է ԻԻՀ-ում համագործակցող ԻԻՀ քաղաքացու տանը՝ որպես ուղարկվող թմրամիջոցի խմբաքանակի դիմաց վճարման երաշխիք: Այդ ընթացքում վերջինս մաքսանենգությամբ ՀՀ է ուղարկել 4 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Թմրամիջոցներն իրացնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում հանցավոր խմբի անդամի կողմից ստեղծվել են օգտահաշիվներ, որոնցով 2021-2022թթ. ընթացքում առցանց  դիմած անձանց ապօրինի իրացվել են տարբեր թմրամիջոցներ, իսկ վաճառքի գումարները գնորդները փոխանցել են հանցակիցների կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով ձեռք բերված թմրամիջոցների մի խոշոր մաս, այդ թվում՝  ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 1725 գրամ «Մեթամֆետամին», 1025 գրամ «Հերոին»,  450 գրամ Ացետիլացված ափիոն, 987,5 գրամ Ափիոն, 716 գրամ Մարիխուանա, ինչպես նաև տարբեր քաշերով այլ՝ Կոկաին, Հաշիշի յուղ, «Հաշիշ», ՄԴՄ, «MMBA(N)-BZ-F» տեսակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են հանցավոր խմբի ղեկավարների և առանձին անդամների անձնական, ինչպես նաև ավտոմեքենաներում, ավտոտնակում կատարված խուզարկություններով: 

Հայտնաբերվել է նաև հանցավոր խմբի ղեկավարներից Ա.Հ.-ի կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի լիցքավորված ատրճանակ, տարբեր տրամաչափի ակոսափող հրազենների փամփուշտներ, «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ:

Քրեական վարույթի շրջանակներում, նախաքննությանն աջակցելու և համագործակցության պատրանք ստեղծելու նպատակով, Ա.Հ.-ն կատարել է սուտ մատնություն՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Մասնավորապես՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալիս՝ Ա.Հ.-ն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին մաքսանենգությամբ, բեռնատարների վարորդների միջոցով, թմրամիջոցը ավտոմեքենայի նախապես պատրաստված թաքստոցում տեղադրելու եղանակով Հայաստան տեղափոխելով, ՀՀ-ում զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և որ 2022 թվականի մայիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մուտք է գործելու բեռնատար՝ 1 կգ «Մեթամֆետամին» և 1 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցները տեղափոխելով Երևան, որոնք վարորդը նախապես թաքցնելու է ավտոմեքենայի վրա հատուկ հարմարեցված պահեստարանում:

Դրանից հետո, տեղեկանալով, որ ԻԻՀ-ից ՀՀ է շարժվել բեռնափոխադրում իրականացնող ավտոմեքենա՝ Ա.Հ.-ի հանձնարարությամբ խմբի երեք անդամներ 930 գրամ «Հերոին» և 1005 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ արկղը, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, մետաղալարով և պարանով գաղտնի ամրացրել են Հայաստան ժամանած, ԻԻՀ քաղաքացուն պատկանող և նրա կողմից վարած բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի տակ՝ հետնամասի պահեստային անվադողերի միջնամասում, որը հայտնաբերվել է կատարված զննությամբ: Քննությամբ, սակայն, նշված հանցագործությունը բացահայտվել է և ավտոմեքենայի վարորդ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ, ում առաջադրվել էր մեղադրանք՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը, քրեական հետապնդումը դադարեցվել է։      

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2մլրդ. 200 միլիոն ՀՀ դրամը գումարը, ինչով կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կազմակերպված հանցավոր խմբի անդամներից յոթին, այդ թվում՝ խմբի ղեկավարներին, ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբավորման այլ մասնակիցների, թմրամիջոցների ձեռքբերման հնարավոր այլ աղբուրների և ծավալների մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնությունները
Ամենադիտված