Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 51 մարդու և 134 ընկերությունների նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ևս երկու որոշում՝ տնտեսական նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի հրամանագրերին։
Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են կիրառվել 51 մարդու եւ 134 ընկերության նկատմամբ։
Հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել 8 անձի նկատմամբ, այդ թվում՝ Կիպրոսի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Նաև սահմանափակումների են ենթարկվել 15 ընկերություններ, որոնցից մի քանիսը գտնվում են Ղրիմում։
Սահմանափակումների ցանկում ներառվել են 119 ընկերություններ, ինչպես նաև 43 ֆիզիկական անձ, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ և Լատվիայի քաղաքացիներ։