Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հանդիպման շրջանակներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել․

«Մեծարգո պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,

Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի,

Ձերդ Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հղել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Շաբ-Է-Յալդայի տոնի կապակցությամբ։ Նախօրեին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված մշակութային ծրագիրը մեզ հերթական հնարավորությունն ընձեռեց ծանոթանալու Իրանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Հայաստանն ու Իրանը կիսում են խոր արմատներ ունեցող ավանդույթներ և մշակութային կապեր: Դրա լավագույն օրինակներից է Ջրի տոնը, որը պարսկերենում հայտնի է Տիրգան, իսկ հայերենում՝ Վարդավառ անունով: Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը։

Գտնվելով Բեհիսթունյան արձանագրության հայրենիքում՝ մենք վերհիշում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել Իրանը տարածաշրջանի հնագույն ժողովուրդների պատմությունում։ Ավելի քան երկուսուկես հազարամյակ առաջ Դարեհ Մեծի հրամանով փորագրված այս եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն արձանագրությունն Իրանի ժողովրդի հնագույն պատմության և մշակույթի կենդանի վկայությունն է: Այն նաև լեզվական և պատմական կամուրջ է, որը թույլ է տալիս ծանոթանալ տարածաշրջանի բազմազան մշակութային խճանկարին: Հատկանշական է, որ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է հենց այս պատմական փաստաթղթում. ընդ որում,  բաբելոներեն հատվածում մեր երկիրը հիշատակվել է որպես Ուրարտու՝ դրանով իսկ ընդգծելով Ուրարտու/Հայաստանի անխզելի գիծն ու ավանդույթը։ Գտնվելով այս հնագույն երկրում՝ եկեք մտորենք այս արձանագրության մնայուն ազդեցության մասին, որը մեծարում է համատեղ ժառանգությունը և կապում մեզ մոտ ու հեռավոր ժողովուրդների հետ։

Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Որպես քրիստոնեական ավանդույթ ունեցող և Իրանի հետ սահմանակից երկիր՝ Հայաստանը հպարտությամբ է շեշտում հայ-իրանական ավանդական և շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները՝ որպես փոխադարձ հարգանքի և միջմշակութային երկխոսության օրինակ՝ խարսխված հազարամյա ժառանգության պաշտպանության վրա:

Պարոն նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության առանցքային հարթակ, որը կարող է դիմակայել գլոբալացվող աշխարհում ծառացած մարտահրավերներին: Մենք հանձնառու ենք աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին, որոնք ուղղված են միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը: Այս հարթակը նաև կարևոր հնարավորություն է ընձեռում վերանայելու պատմամշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը, ինչպես նաև վեր հանելու այդ հարցում առկա բացթողումները:

Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:

Աշխարհի տարբեր անկյուններում առկա զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։

2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Առկա է չօգտագործված ներուժ մեր հնագույն քաղաքակրթությունների՝ որպես մարդկության մշակութային ժառանգության միասնական հարստության հանրահռչակման ուղղությամբ։ Հայաստանը պատրաստակամ է ֆորումի անդամների հետ իրականացնել համատեղ նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ում և այլ բազմակողմ հարթակներում։

Պարոն նախագահ,

Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։

Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի  միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:

Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու մեր համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում։

Շնորհակալ եմ ուշադրության համար»։

Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում
Ամենադիտված