ՌԴ-ն հայտարարել է, որ Սերբիայում բողոքի ցույցերն իրականացվում են Մայդանի հեղափոխությունների սկզբունքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի տեղեկատվությունն Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու մասին անհերքելի է, Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։
«Ընդդիմությունը սկսել է բողոքի ակցիաներ, որոնք դրսից խրախուսվում և աջակցվում են։ Վուչիչն այս մասին ասում էր, բայց ես չեմ կարող մանրամասնել այստեղ, քանի որ սա գաղտնի տեղեկատվություն է։ Բայց նրա տվյալներն այն մասին, որ հրահրումն ու աջակցությունն Արևմուտքից են գալիս, անհերքելիներ են»,- ասել է դիվանագետը Սերբիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Սերբիայում բողոքի ցույցերը կազմակերպվում և անցկացվում են «մայդանյան հեղափոխությունների» սկզբունքներով և տեխնոլոգիաներով։ Արևմուտքը մտադիր է երկրում իշխանության բերել ընդդիմադիր ուժերին, սակայն, ինչպես նշեց դեսպանը, «մայդանի նպատակներն ու սխեմաներ չեն անցնի»՝ նման գործողություններին հակազդելու պատճառով։
«Բոլոր դժգոհությունները և Վուչիչի իշխանությունը սասանելու փորձերը հիմնականում կապված են հակառուսական պատժամիջոցներին չմիանալու վերաբերյալ նրա ամուր դիրքորոշման հետ», - ընդգծել է Բոցան-Խարչենկոն։
Դեսպանը հավելել է, որ Վուչիչի հետ այսօրվա հանդիպմանը քննարկել է ոչ միայն Բելգրադում ընդդիմության ցույցերը, այլև Ռուսաստանի և Սերբիայի համագործակցությունը։ Սա ցույց է տալիս, որ Սերբիայի ղեկավարը ապագային է նայում նույնիսկ ներկա իրավիճակում, նշել է Բոցան-Խարչենկոն։
«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները, ովքեր համաձայն չէին դեկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հետ, գրավել են Բելգրադի վարչակազմի շենքի դիմացի աստիճանները և փակել հարակից փողոցը։ Ցուցարարները կոտրել են ապակիներ և սալաքարերի կտորներ նետել շենքի դռների ու պատուհանների վրա, փորձել են ներխուժել, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել