Չեչնիան և Իրանը համատեղ ավիաընկերություն կստեղծեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևը խոսել է Իրանի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու հանրապետության ծրագրերի մասին։ Նա հավելել է, որ այս գաղափարը քննարկել է իրանական Mahan Air ավիաընկերության գործադիր տնօրեն Արաբնեջադ Հանուկի Համիդ Հոսեյնի հետ, գրում է kommersant.ru-ն։
«Իրանի հետ Չեչնիայի Հանրապետության համագործակցությունը, ի լրումն կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման, ներառում է նաև համատեղ ավիաընկերության ստեղծում՝ ավիափոխադրումների ծախսերը նվազեցնելու նպատակով, և ավիացիոն արդյունաբերական կլաստեր Ռուսաստանի և Իրանի ավիացիոն արդյունաբերության համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ Իրանի հետ Չեչնիայի համագործակցությունն իրականացվում է կանոնավոր թռիչքներ հաստատելու ուղղությամբ։ Դա, ըստ Մուսլիմ Խուչիևի, կամրապնդի տարածաշրջանների առևտրատնտեսական և մշակութային կապերը և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։