Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 30 անձի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի անվտանգության ուժերը մի քանի հակաահաբեկչական հարձակումներ են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին՝ ընդհանուր առմամբ ձերբակալելով 33 պաղեստինցիների՝ ծայրահեղականների գործունեությանը մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը, ընդհանուր անվտանգության ծառայությունները և սահմանային ոստիկանությունը գիշերային գործողություն են իրականացրել Նուր Շամս փախստականների ճամբարում՝ Մենաշե բրիգադի հրամանատարության ներքո, ոչնչացնելով պայթուցիկների լաբորատորիան և առգրավելով ավելի քան 30 զենք: Հորդանան գետի ափին, ինչպես նաև Հորդանանի հովտում ձերբակալվել է 33 հետախուզվող»,- ասվում է հաղորդագրության մեջ։