Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերն» ամենահուսալի պաշտպանությունն ունի թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։ Սիմոնե Ինձագիի թիմը 17 խաղում բաց է թողել ընդամենը 7 գնդակ։
Երկրորդն այս ցուցանիշով ֆրանսիական «Նիցան» է՝ 9 բաց թողնված գնդակ։ 3-4-րդ տեղերը կիսում են իտալական և իսպանական գրանդները՝ «Յուվենտուսը» և «Ռեալը»՝ 11-ական բաց թողնված գնդակ։
Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով լավագույն թիմերի ցանկում է նաև իտալական «Բոլոնիան»։
Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում․
1․ Ինտեր – 7 բաց թողնված գնդակ
2․ Նիցա – 9 բաց թողնված գնդակ
3-4․ Յուվենտուս – 11 բաց թողնված գնդակ
3-4․ Ռեալ Մադրիդ – 11 բաց թողնված գնդակ
5-6․ Բոլոնիա – 12 բաց թողնված գնդակ
5-6․ Բայեր – 12 բաց թողնված գնդակ
7․8․ ՊՍԺ – 14 բաց թողնված գնդակ
7-8․ Լիլ – 14 բաց թողնված գնդակ
ԱՊԼ-ի ակումբներից ամենահուսալի պաշտպանությունն ունեն «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք այս պահի դրությամբ բաց են թողել 16-ական գնդակ, իսկ ահա թոփ-5 լիգաներում ամենաարդունավետ թիմը՝ «Բավարիան», բաց է թողել 15 գնդակ, այնքան, որքան իսպանական «Լաս Պալմասն» ու ֆրանսիական «Բրեստը»։
Աղբյուր ArmSport.am