Հնդկական շքեղ հարսանիք, որ տևել է 5 օր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հայկական հեռուստաեթերը լցված է հնդկական սերիալներով։ Դրանք հետաքրքրություն են առաջացնում ու շատերին հիշեցնում իրենց երիտասարդությունը, երբ հնդկական ֆիլմերը դեռ նոր էին սկսել այստեղ ցուցադրվել։
Woman-ը գրում է, որ այդպիսի ֆիլմերում հաճախ են հարսանիքի դրվագներ ցուցադրվում, որոնք ապշեցնում են իրենց շքեղությամբ ու գունեղությամբ։ Պարզվում է` այդ շքեղ հարսանիքները հեռու չեն իրականությունից։
2015 թվականին հնդկական շքեղ հարսանիք է կայացել, որը հինգ օր է տևել։ Հարսանիքի մանրամասները հայտնի են դարձել միայն վերջերս, երբ հարսնացուի քույրը՝ Նիկիտա Ռամշինգհանին, որոշել է պատմել, թե ինչպես է անցել քրոջ շքեղ ամուսնությունը։
Շեֆալի և Բհավեշի հարսանիքը տևել է համարյա մեկ շաբաթ։ Ամեն օր նրանք նոր հագուստ են հագել ու զարմացրել իրենց հյուրերին։ Հարսնացուն յոթ տարբեր զգեստ է փոխել, որոնք հայտնի դիզայներների ձեռքի աշխատանք են եղել։
Հարսանիքը կայացել է Դուբայում։ Առաջին օրն անցկացվել էր Մեհանդի արարողությունը, որի ընթացքում հարսնացուի ձեռքերն ավանդական զարդանախշերով էին պատել։ Այդ օրը նա ազգային տարազ է հագել՝ կապույտ նեղ տաբատ ու զգեստ-վերնաշապիկ։
Երկրորդ օրը սկսվել է աղոթքով։ Այդ օրը Շեֆալին գունավոր սարի է հագել։ Հենց այդ օրն անցկացվել է ևս մեկ արարողություն՝ Սանգիտը, որի ընթացքում հյուրերը շնորհավորել են զույգին և զվարճացել։ Երեկոյի ընթացքում հարսնացուն երկու զգեստ է փոխել՝ առաջինը Pallavi Jaikishan բրենդի սարի, երկրորդը՝ Oscar de la Renta բրենդի զգեստ։
Երրորդ օրը` մայրամուտին, կայացել է հարսանիքը։ Շեֆալին ամուսնացել է Pallavi Jaikishan բրենդի` արծաթագույն թելերով կարված զգեստով։ Բհավեշը նախընտրել է հնդկական ոսկեգույն կոստյում։
Չորրորդ օրը նորապսակները շնորհավորանքներ են ընդունել իրենց հարազատներից։ Հարսնացուն եղել է Abu Jani Sandeep Khosla հնդկական բրենդի զգեստով, որը Swarovski քարերով էր զարդարված։ Նրա քույրը՝ Նիկիտան, ևս նմանատիպ զգեստ է նախընտրել։ Այդ օրը հատուկ զույգի համար ելույթ է ունեցել Հնդկաստանում ճանաչված Shankar–Ehsaan–Loy երաժշտական խումբը։
Հինգերորդ օրը նորապսակները ծովափնյա ռեստորաններից մեկում ընդունելություն են կազմակերպել` իրենց մտերիմների համար։