Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով, հայտնել է 1lurer.am-ը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար «կաշառք ստանալու համար», գործով վաղեմության ժամկետը լրացել է, 1lurer.am-ի հրապարակման համաձայն՝ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։