Իսրայելը դեսպան չի վերադարձնի Անկարա, քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը մտադիր չէ իր դեսպանին Անկարա վերադարձնել, քանի դեռ Թուրքիայի նախագահն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Էլի Կոենը, փոխանցում է ТАСС-ը։
«Քանի դեռ Էրդողանը մնում է Թուրքիայի նախագահ, այնտեղ Իսրայելի դեսպանի վերադարձի տեղ չկա»,- գրել է Քոհենը X սոցիալական ցանցի իր էջում։
Մեկ օր առաջ Էրդողանը հերթական անգամ քննադատել էր Իսրայելի իշխանություններին՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների համար և համեմատել դրանք Հիտլերի գլխավորած նացիստական ռեժիմի գործողությունների հետ։ Նախկինում նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «ռազմական հանցագործ» էր անվանել և խոստացել նրան պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար, իսկ Իսրայելը «ահաբեկչական պետություն» անվանել։ Նեթանյահուն, ի պատասխան, ասել է, որ Էրդողանն ինքը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ և իրավունք չունի բարոյական դասեր կարդալ Իսրայելին։
Հոկտեմբերի վերջին, Անկարայի կողմից սրվող հռետորաբանության ֆոնին, Քոհենը հայտարարեց դիվանագետներին հետ կանչելու մասին՝ «իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու համար»։ Թուրքիան նույնպես իր դեսպանին հետ է կանչել Թել Ավիվից՝ խորհրդակցությունների համար։