Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը կալանավորվել է Հայաստանում. «Ռուսթավի 2»
ԻՐԱՎՈՒՆՔՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, կալանավորվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում վերը նշված ցանցի մասնաճյուղը։ Խաբության զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել արժեթղթեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։