Ուկրաինայի վրա այսօրվա զանգվածային հարձակումը Ռուսաստանին 1,2 մլրդ. դոլար է արժեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային ուղղված այսօրվա զանգվածային հարվածը կարող է Ռուսաստանին 1,2 մլրդ. Դոլար արժենալ, հաղորդում է Forbes-ը։
BBC-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան գիշերը և առավոտյան ենթարկվել է վերջին ժամանակվա ամենազանգվածային օդային գրոհին։ Ուկրաինայի քաղաքների վրա կամիկաձե անօդաչուների հերթական հարձակումից հետո արձակվել է տարբեր տեսակի ավելի քան 100 հրթիռ։