Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները վերջնական փուլում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Թևանյանը։
«Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կհեշտացնի եգիպտական շուկա մեր ապրանքների մուտքը։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են»,- ասել է նա։
Դեկտեմբերի 25-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր էր ստորագրվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։