Պուտինն ամանորյա ուղերձ է հղել, այն առաջինը լսել են Կամչատկայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Ռուսաստանը վճռականորեն պաշտպանել է իր ազգային շահերը, ազատությունն ու անվտանգությունը։ Գլխավորը, որը միավորել և միավորում է ռուսներին, ըստ Պուտինի, հայրենիքի ճակատագիրն է և պատմական փուլի բարձրագույն նշանակության խորը գիտակցումը, որով անցնում է Ռուսաստանը։
«Մենք հստակ գիտակցում ենք, թե որքան շատ բան է այս ժամանակահատվածում կախված մեզնից, լավագույնի նկատմամբ մեր տրամադրվածությունից, միմյանց խոսքով և գործով աջակցելու մեր ցանկությունից:
Ընդհանուր բարօրության համար աշխատելը միավորել է հասարակությանը: Մենք միասնական ենք մեր մտքերում: Աշխատանքի մեջ և մարտում։ Աշխատանքային օրերին և տոներին։ Ցույց տալով Ռուսաստանի ժողովրդի ամենակարևոր հատկանիշները՝ համերաշխություն, բարեգթություն, տոկունություն», - ասել է պետության ղեկավարը։
Նա նաև դիմել է զինվորականներին, ովքեր մասնակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։
«Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք հերոսներ եք, զգում եք ողջ ժողովրդի աջակցությունը»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի նահանջի, որ չկա մի ուժ, որը կարող է պառակտել և կանգնեցնել իրենց զարգացումը։
Պուտինը խոսել է Կրեմլի ֆոնին, ուղերձը տևել է մոտ 4 րոպե։ Առաջինը այն տեսել են Կամչատկայի բնակիչները, ովքեր արդեն նշել են Նոր տարին։