Ամոթանքի պաստառներ՝ «Հանրայինի» դարպասներին՝ Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Հանրային հեռուստաընկերության դարպասներին այս պաստառներն է փակցրել՝ ամոթանք տալով Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար․
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային Հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը։
Ամո՛թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին:
Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը և զորեղ մնա հավատն առ Աստված»,- ասվում է հաղորդագրության մեջ։