Ռուսաստանը լքած կատակերգու դերասանը բացահայտել է արտագաղթի բացասական հետևանքները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐLenta.ru-ն գրում է, որ հանրաճանաչ սթենդ-ափ հումորիստ Գարիկ Հովհաննիսյանը պատմել է, որ սկսել է
ավելի քիչ վաստակել Ռուսաստանից Հայաստան մեկնելուց հետո։ Արտագաղթի այդ հետևանքի մասին նա
խոսել է կատակերգու Ալեքսեյ Շուպլյակովի YouTube ալիքում հասանելի փոդքասթի դրվագում։
Հովհաննիսյանը խոստովանել է, որ Ռուսաստանից հեռանալը բացասաբար է ազդել իր կարիերայի վրա:
«Վիճակագրորեն, դիտումները [YouTube-ում] նվազել են: Եթե ֆինանսապես վերցնենք, ես նույնպես սկսեցի
ավելի քիչ վաստակել»,- բացահայտել է նա։
Հումորիստն իրեն համեմատել է նաև Ռուսաստանում մնացած գործընկերների հետ, մասնավորապես
կատակերգու Սերգեյ Օրլովի հետ։ Հովհաննիսյանն ասել է, որ Օռլովը երեք անգամ ելույթ է ունեցել լեփ
լեցուն լսարանի առաջ Մոսկվայի «Крокус Сити Холл»-ում: «Միևնույն ժամանակ Երևանում համերգի
համար հազիվ հինգ տոմս ենք վաճառում»,- դժգոհել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը