Ծանոթ ու միարժամանակ անհայտ … դակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴակիչը մեխանիկական սարք է, որը նախատեսված է թղթի վրա անցքեր բացելու համար։ Սովորաբար դակիչը երկու կլոր անցք է բացում թղթի վրա՝ փաստաթղթերն արագակարում պահպանելու համար, սակայն արտադրվում են նաև դակիչներ, որոնք մեկ անցք են բացում։ Ենթադրվում է, որ դակիչը հորինել է Բոննում ապրող գերմանացի Ֆրիդրիխ Զյոննեկենը: Նա առաջինն է 1886 թվականի սեպտեմբերի 14-ին դակիչի համար արտոնագրման դիմում ներկայացրել: Այնուամենայնիվ, Քյոնինսբերգի (ներկայիս Կալինինգրադ) բնակիչ փիլիսոփա Իմմանուիլ Կանտը շատ ավելի վաղ է հորինել դակիչը: Նա այն օգտագործել է իր փաստաթղթերը կարելու համար: Բանն այն է, որ նրա փաստաթղթերի վրա առկա են կոկիկ անցքեր, որոնք չկան ուրիշների մոտ: 1799 թվականի դեկտեմբերով թվագրված փաստաթղթերում են առաջին անգամ նկատվում 11,6 մմ-ոց անցքեր: Համարվում է, որ հենց այս ամսաթիվն էլ հանդիսանում է Կանտի կողմից հորինված դակիչի առաջին օգտագործումը: Բայց դակիչը առաջինը արտոնագրել է մեկ այլ անձ: Այսպիսով, ամեն ինչ սկսվել է 1886 թվականին, երբ մի տգեղ երիտասարդ դիմել է Բոննի քաղաքային արտոնագրային գրասենյակ: Նրա ձեռքերին եղել է անսովոր թղթապանակ, որի մեջ եղել են թաքնված ամրացման մեխանիզմով կարված փաստաթղթեր: Թղթի թերթերը հագցված են եղել հաստ պողպատե մետաղալարի ձողերի վրա: Նա ներկայացել է Ֆրիդրիխ Զյոննեկեն անուն ազգանունով և ցույց է տվել իր թղթապանակը, որը միարժամանակ նաև գյուտն էր: Իսկ թղթապանակում կարված են եղել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գծագրերը և դրանց էության բացատրությունները: Թղթապանակի ամենակարևոր մասը եղել են մետաղալարերը, որոնց երկու ծայրերը միացված են մեկ կետում, և նման կերպ հնարավորություն են տալիս թղթերին ազատ տեղաշարժվել:
Արտոնագրման գրասենյակի աշխատողներին այդ ամենը խիստ հետաքրքրել է, և նրանց հատկապես հետաքրքրել է թղթապանակի հետ ներկայացված դակիչը: Դակիչը ազմված է երկու կլոր ձողով դանակներից (անհարթ ձևերի եզրերը սահուն կտրող), որոնք ձեռքի սեղմումով իջեցվում են թղթի մակերևույթին։ Դանակի տակ բացվածք կա, որտեղ կուտակվում են կտրտված թղթի կտորները։ Դանակներն ամրացված են բռնակին, որը ծառայում է որպես լծակ (դանակները մոտ են պտտման առանցքին)։ Բռնակի տակ գտնվում է զսպանակը, որը թուղթը կտրելուց հետո սարքը բերում է նախնական դիրքին։
Ուշադիր ուսումնասիրելով փաստաթղթերի բովանդակությունը, արտոնագրային գիտնականները գոհ են մնացել և որպես արդյունք գրանցել են և թղթապանակը և դակիչը: Ներկայումս էլ ժամանակակից դակիչները համարյա չեն փոխվել: Փոխվել են միայն արտաքին ձևերը և ուրվագիծերը, իսկ աշխատող մեխանիզմը նույնն է: Ներկայումս կան նաև մեկ անցքանի դակիչներ, որոնք թույլ են տալիս ցանկացած խորության անցքեր բացել։ Ինչպես նաև կան դակիչներ, որոնք դակում են տարբեր տեսակի ձևավոր անցքեր: Ստեղծվել է նաև դակիչ, որը ստանդարտ թղթի վրա միանգամից անում է 11 անցք։ Այն թույլ է տալիս առանց զսպանակի և արագակարի գրքույկից հանել և նրա վրա ավելացնել թերթեր՝ շնորհիվ բացվածքի բարդ ձևի։
Հավանաբար ՍՍՀՄ-ի ժամանակներում աշխատած վարորդները ևս հիշում են ոստիկանության աշխատողների կողմից զգուշացման կտրոնների վրա դակիչով դակած անցքերը, որոնցով նշվում էին երթևեկության կանոնների լուրջ խախտումները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը