Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։

Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանր կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր։ Իսկ տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված։

Ադբեջանական լուրերի համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Օկուպացված Քաշաթաղի Աղանուս բնակավայրի հուշարձան-աղբյուրի ամբողջականության խաթարումը և խաչքարերի ոչնչացումը արգելված է միջազգային օրենքներով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ,  39-րդ, 40-րդ, 41 -րդ  կանոնները։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»  և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»,- գրված է monumentwatch.org կայքում:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված