5 նշան, որոնք մատնում են կնոջ տարիքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿանայք փորձում են միշտ երիտասարդ մնալ, սակայն կան նշաններ, որոնք մատնում են նրանց տարիքը։
Interesnoznat-ը գրում է, որ ժամանակի դեմ դուրս գալ չի ստացվի, այնպես որ ահա 5 նշան, որոնք մատնում են կնոջ իրական տարիքը։
1. Աչքեր
Բացի աչքերի կողքի կնճիռներից, տարիքը կարող են մատնել նաև հոնքերն ու թարթիչները։ Տարիների ընթացքում դրանք բարակում են, իսկ հայացքն ավելի խամրած է դառնում։ Որպեսզի աչքերն ավելի արտահայտիչ դառնան, պետք է համապատասխան կոսմետիկա ընտրել, սակայն չափը չանցնել։
2. Պարանոց
Պարանոցը միանգամից մատնում է կնոջ տարիքը։ Այնպես որ, պետք է խոնավեցնող ու սնուցող կրեմեր օգտագործել ոչ միայն դեմքի համար, այլև պարանոցի։
3. Կուրծք
Որքան մեծ է կինը, այնքան ավելի թույլ են կրծքի մկանները։ Հենց դրա պատճառով էլ կուրծքը կախվում է ու կորցնում է նախկին տեսքը։ Սրանից խուսափելու լավագույն տարբերակը սպորտով զբաղվելն է։
4. Ատամներ
Տարիքի հետ նույնիսկ ամենասպիտակ ատամները մգանում կամ դեղնում են։ Մի մոռացեք կանոնավոր կերպով ատամնաբույժի այցելել ու խնամել ատամները։
5. Արյունատար անոթներ
Մարդկանց ձեռքերին ամենաբարակ մաշկն է և տարիքի հետ այն ավելի է բարակում։ Անոթները սկսում են երևալ և դա մատնում է տարիքը։ Խուսափելու լավագույն տարբերակը խոնավեցնող կրեմ օգտագործելն ու մերսումներ անելն է։