Ինչպես մեծացնել շուրթերն առանց վիրահատական միջամտության
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակի ընթացքում ձեր շուրթերը կարող են կորցնել իրենց տեսքն ու փարթամությունը։ Դրանց նախկին տեսքը վերականգնելու համար պարտադիր չէ վիրահատական միջամտությունների դիմել։
Adme-ն գրում է, որ այս պարզ մեթոդի շնորհիվ կկարողանաք դրանց ավելի փարթամ տեսք հաղորդել։
Տարիքի հետ շուրթերն «անհետանում» են։ Պատճառն այն է, որ բերանի կողքի մկանները շատ են լարվում։ Սովորաբար այս խնդրին առնչվում են այն մարդիկ, որոնք լարված ու սթրեսային կյանքով են ապրում։ Եթե չլարվեք, այս խնդիրը չի առաջանա, սակայն հաճախ սթրեսի ենթարկվելու դեպքում այն կարող է լուրջ հետևանքներ թողնել։ Լարվածությունից բերանի մկանները ձգվում են։ Արդյունքում շուրթերը բարակում են։
Նույնիսկ ամենաբարակ շուրթերը կարելի է փարթամ դարձնել, եթե ճիշտ ազդեցություն ունենաք բերանի մկաններին։ Այդ պատճառով էլ վիրահատական կամ կոսմետոլոգիական միջամտությունները միակ լուծումը չեն։
1. Ցուցամատն ու միջնամատը դրեք ներքևի շուրթի տակ։ Փորձեք զգալ, թե ինչպես է այդ հատվածը տաքանում ու շուրթը տաքությամբ լցվում։
2. Սկսեք ժպիտ նկարել։ Մատները զգուշությամբ հեռացրեք ու մոտեցրեք։
3. Նույն կերպ մատները դրեք վերին շուրթքի վերևում։
4. Մի քանի անգամ կրկնեք վարժությունը և ավարտեք ներքևի շուրթի վրա։