Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ, գրում է qahana.am-ը:

Ավանդությունը պատմում է, որ Սուրբ Ծնունդն ազդարարվեց նաև աստղի միջոցով։ Բեթղեհեմի երկնքում շողացող աստղը առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուս։

Քրիստոս ծնվեց հասարակ քարայրում, որ, ըստ հոգևոր հայրերի, խորհրդանիշն է մեր հոգիների՝ աղքատ առանց Փրկչի։ Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ հարստացնելու մեր հոգին՝ թույլ տալով, որ Քրիստոս ծնվի մեր կյանքում։ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը Սուրբ Ծնունդն անվանում է փրկության արշալույս։

Մարգարեության սկիզբը. Ս. Ծնունդ

Ս. Ծնունդով կատարվեցին մարգարեությունները. ծնվեց Փրկիչը։ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուրը գնաց իր ծննդավայր` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, չգտնվեց գիշերելու տեղ, նրանք տեղավորվեցին մի քարայրում, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի մասին.

«Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը»։ (Ղուկ. 2:10-11):

Այնուհետև արևելքից եկան մոգերը կամ, ավանդության համաձայն, երեք արքաները:

Աստվածհայտնություն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և հայտնությունը, Աստվածհայտնությունը: Տեր Հուսիկը բացատրում է՝ Աստվածահայտնություն նշանակում է՝ Աստված մարդացավ, մարմնացավ, հայտնվեց ժողովրդին։ Ծնվեց ու երեսուն տարի անց՝ կրկին հունվարի 6-ին, մկրտվեց: Այդ ժամանակ Հայր Աստված վկայում է.

«Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ (Մատթ. 3:17)

Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածհայտնությունը:

Նոր տարին՝ բարի խոսքով ու գործով

Նոր տարին սկսվում է Սուրբ Ծնունդով, կարծում է Տեր Հուսիկն ու Սուրբ Ծնունդն անվանում մարդկության փրկության Ծնունդ: Քրիստոս մարդացավ՝ աշխարհը փրկելու համար: Հիսուս հաղթեց աշխարհին, տարածված չարությանը՝ Իր սիրով: Քահանան կարծում է՝ պիտի վերարժևորենք մեր կյանքը: Տարին սկսենք ներողամտությամբ, բարի խոսքով ու գործով և պատրաստ լինենք Սուրբ Ծննդի Պատարագին, որին ՊԵՏՔ Է մասնակցենք:

«Ամեն օր պիտի պատրաստ լինենք՝ Աստծո առաջ կանգնելու։ Երբ հին տարին անցնում է, լավ առիթ է, որ մտովի ետ դառնանք, քննենք մեր արածն ու չարածը։ Երբեմն կենտրոնանում ենք մեր գործած մեղքերի վրա ու չենք մտածում այն բարի գործերի մասին, որ չենք կատարել»։

Սուրբ Պատարագ

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը ու հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ:

«Լինե՛նք կենդանի հավատի կրողը, կենդանացնե՛նք մեր հավատը: Հավատանք ու հավատարիմ մնանք մեր սկզբունքներին, արժեհամակարգին»,-նշում է Տեր Հուսիկը: Հավելում է՝ տոնին պետք է ճիշտ պատրաստվել՝ արտաքինից բացի ուշադրություն դարձնել նաև հոգևորին, պահքին.

«Դա չի նշանակում, որ չուտողը ուտողին պիտի մեղադրի և հակառակը։ Կարևոր է, որ ողորմություն անենք մեր սեղանից կարիքավորներին»։

Քահանայի խոսքով՝ Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է, լցվե՛նք հույսով ու այն չկորցնենք ոչ մի դեպքում:

Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Ամենադիտված