Իրանում մզկիթի վրա կրկին բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա վրեժի կարմիր դրոշ է բարձրացվել։ Դա արվել է հունվարի 3-ին Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցը առթիվ անցկացված սգո երթի ճանապարհին։
Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 103 մարդու։ Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։ Ավելի ուշ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ձերբակալության մասին։ Թեհրանի ներկայացուցչի խոսքերով՝ հետախուզական համակարգերը «կարողացել են գտնել լավ հետքեր»: «Մի շարք անձինք, ովքեր ներգրավված են այս միջադեպին, բերման են ենթարկվել, և նրանց մասին տեղեկությունը կհայտնեն ավելի ուշ անվտանգության ծառայությունները»,- ասել էր Վահիդին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ Սոլեյմանին 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում Միացյալ Նահանգների կողմից ավիահարվածի էր ենթարկվել: Իրանի առաջնորդ և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել էր, որ երկիրը չի ների ամերիկացիներին կատարվածի համար և անպայման պատշաճ կերպով կարձագանքի նրանց։ Այնուհետեւ վրեժխնդրության դրոշը բարձրացվել էր նաեւ Ջամկարանի վրա։