Դաղստանում գրոհայինները դպրոց են այրել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴաղստանի Շամիլի շրջանում գրոհայինները այրել են տեղի դպրոցը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններին:
«Շամիլում գործող խմբավորման վեց գրոհային կապկպել են պահակին, որից հետո հրդեհել են հանրակրթական դպրոցի շենքը»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ գրոհայինները զինված են եղել: Միջադեպից տուժածներ չկան: