Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուսնալուծությունից հետո ստիպված էի լռել». Վարդան բաց տեսարաններին ամուսնու արձագանքի և հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 EXCLUSIVE

 Երգչուհի, պարուհի Վարդան այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում` մեկնում է շրջագայությունների, մասնակցում մի շարք ծրագրերի և զբաղվում իր ակումբի աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդան խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների, նախկին ամուսնու և բիզնեսի մասին։

 –Վարդա, ինչո՞ւ բացեցիք ակումբ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է։

 –Ես բացել եմ VARDA Ladies Club-ը, որպեսզի կանայք ունենան այնպիսի վայր, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու հաճույք ստանալ, ինչպես նաև ժամանակ խնայել։ Կինը, անպայման, պետք է ինչ–որ զբաղմունք ունենա օրվա ընթացքում, սպորտով զբաղվի, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։ Պետք է, անպայման, գեղեցկության սրահ այցելի, որպեսզի միշտ խնամված լինի։ Եվ իհարկե, պետք է շոփինգի գնա, որպեսզի գեղեցիկ լինի։ Վերը նշված ոչ մի կետից կինը չպետք է հրաժարվի։ Եթե այս ամենը տարբեր վայրերում եք անում՝ շատ ժամանակ եք կորցնում, իսկ VARDA Ladies Club-ում ամեն բան կա։ Կարելի է պարով զբաղվել, գնալ գեղեցկության սրահ, գեղեցիկ զգեստ ու լողազգեստ գնել, ինչպես նաև` զրուցել ընկերուհիների հետ մի բաժակ սուրճի կամ շամպայնի սեղանի շուրջ։ Այս ամենից հետո տղամարդը կարող է իր կնոջը հիանալի տրամադրությամբ տանել տուն։ 

 

–Շահավե՞տ է միայն կանանց համար ակումբ ունենալը։

 –Այո, իհարկե։ Տղամարդիկ չեն վախենում մեզ մոտ թողնել իրենց կանանց։ Այնպես որ, կարելի է ասել, որ սա մանկապարտեզ է մեծ կանանց համար։)  Կարելի է կնոջն ամբողջ օրով մեզ հանձնել, իսկ հետո գալ նրան տուն տանելու։ Այստեղ նա շրջապատված կլինի միայն կանանցով, որոնք կենսուրախ են, ժպտերես ու զերծ ավելորդ բամբասանքներից։ Բոլորը քննարկում են, թե ինչպես բավականություն պատճառել տղամարդուն, բաղադրատոմսեր են փոխանցում և այլն։ Դա հիանալի է։

 -Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք նրան, ինչին ձգտում էիք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

 -Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, երևակայելու ունակությունը։ Ես դրա վարպետն եմ։ Ավելին, ես կարող եմ երևակայել ոչ միայն իմ ապագայի մասին, այլև կարող եմ պարզապես սուրճի սեղանի շուրջ նոր բիզնես նախագծեր հորինել ընկերներիս համար։ Մի փոքր աշխատասիրություն, համբերություն ու նպատակասլացություն ունենալու դեպքում ցանկացած մարդ էլ կարող է հաջողության հասնել։ 30 տարեկանում ես, կարելի է ասել, 0-ից սկսեցի ապրել։ Այժմ կատարվել է իմ մեծ երազանքներից մեկը՝ ես բացել եմ VARDA Ladies Club-ը։ Սակայն ես այլ երազանքներ էլ ունեմ` ցանկանում եմ, որպեսզի ակումբը մասնաճյուղեր ունենա ամբողջ աշխարհում, պլանավորում եմ մի քանի գիրք թողարկել։ Դրանցից մեկը միայն մարզիչների համար կլինի։ Դրա մեջ կներկայացնեմ իմ անձնական փորձառությունն ու մարզումներն ուսուցանելու մեթոդները։ Ինձ մոտ շատ մարզիչներ են աշխատում, սակայն, միևնույն է, հաճախորդների մեծ մասն ինձ մոտ է` չնայած իմ պարապմունքները բավականին թանկ են։ Ինձ թվում է` պատճառն այն է, որ մարդիկ զգում են էներգիայի փոխանակումը, գնահատում են շփումը։ Pole dance-ն ավելին է, քան պարզապես սպորտը։ Երկրորդ գիրքը կանանց համար կլինի։ Այնտեղ կլինեն իմ գաղտնիքներն ու փորձառությունը, այն, ինչ կատարվել է իմ կյանքում, որպեսզի այլ կանայք չգործեն նույն սխալները։ 

   

–Ձեր գրավչությունը օգնո՞ւմ է հասնել հաջողությունների։

 

–Միանշանակ այո։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ գեղեցիկ եմ ծնվել, որ հայրս ինձ չի նվիրել իր մեծ քիթը, իսկ մայրս՝ փոքր աչքերը։ Ամեն բան հակառակն է ստացվել։  Ես շատ գեղեցիկ աղջիկների եմ ճանաչում, որոնք չեն կարողացել կյանքում ինչ–որ բանի հասնել։ Բացի գեղեցկությունից պետք է նաև մի քանի այլ հատկանիշ ունենալ՝ պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, հաճելի լինել, դրական, աշխատասեր, ժլատ ու ալարկոտ չլինել, սրամիտ, պատասխանատու զգալ, թե երբ է պետք ինչ–որ բան ավելացնել, երբ լռել, մասնակցել խոսակցությանը կամ ձևացնել, որ ոչինչ չես լսել, պետք է լավ ընկեր լինել, լավ մարդ։ Այդ պատճառով էլ ես չեմ անհանգստանում, որ մի օր կծերանամ, քանի որ գեղեցկությունից բացի ես մի շարք այլ հատկանիշներ ունեմ, որոնք  տարիքի հետ չեմ կորցնի և կավելացնեմ։

 –Ինչպիսի՞ն պետք է լինի կինը բիզնեսում և կյանքում։ 

–Ես լավ ղեկավար եմ, բայց մի փոքր չար եմ։ Կարող եմ նկատողություն անել մենեջերին, եթե կախիչը հակառակ կախված լինի, հագուստը սխալ դարակում դրված լինի կամ էլ գեղեցիկ դրված չլինի։ Սակայն եթե ես այդ նույնը ցույց չտայի իմ անձնական օրինակով, դա կարող էր որպես քմահաճություն դիտվել։ Ես սովորեցնում եմ բոլորին ամեն ինչ ճիշտ ու գեղեցիկ անել և իմ անձնական օրինակով ցույց եմ տալիս, որ դա հնարավոր է անել։ Իմ աշխատակիցները մեծանում ու զարգանում են ինձ հետ միասին։ Իհարկե, տանն այդ տարբերակը չի գործում։ Հնարավոր չէ տղամարդուն սովորեցնել գուլպաները մի տեղում դնել, ջուր չլցնել այն սալահատակին, որը նոր եմ մաքրել։ Տանը պետք չէ ղեկավար լինել, պետք է գեյշա լինել։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ամուսնացած եմ եղել։ Այդ ընթացքում ես փորձում էի համոզել բոլորին, որ իմ տեղը խոհանոցում է։ Ինձ շատ է դուր գալիս պատրաստել ու ես կարողանում եմ լավ տնային տնտեսուհի լինել։ Կարող են սպասուհուց ավելի լավ մաքրել լոգարանը և այլն։ Սակայն ես հասկանում եմ, որ այնպիսի հատկանիշներ ունեմ, որոնց զարգացումն ու արտահայտումն ավելի կարևոր են, քան խոհանոցը։ Այժմ իմ կողքին պետք է այնպիսի տղամարդ լինի, որը կհասկանա, որ ես ընթրիք կպատրաստեմ, բայց դա պարտադրված չեմ անի։ Հնարավոր է, որ մի օր ես շատ հոգնեմ, ու մենք գնանք ռեստորանում ընթրելու։ Ես կարող եմ ու սիրում եմ նախաճաշ պատրաստել, ես բոլոր կանանց նման եմ, պարզապես մի փոքր ավելի շատ եմ աշխատում։ Ես չեմ կարող իմ ժամանակի 90%-ը տնային տնտեսուհի լինել։ Երբ իմ ու ամուսնուս զգացմունքները նոր էին սկսվում, ցանկանում էի ամբողջ օրը նրա համար պատրաստել և հենց այդպես էլ անում էի։ Սակայն երբ ամեն բան նորմավորվեց, առաջ եկան նաև անձնական ժամանակն ու աշխատանքը՝ աղցանների թիվը պակասեց։ Այդ ժամանակ ամուսինս անհանգստացավ։ Նա փորձում էր ինձ խոհանոց վերադարձնել ու զարմանում էր, թե ինչու չեմ ցանկանում դա անել։ Դրա համար էլ ես այժմ միանգամից սովորեցնում եմ տղամարդուն, որ խոհանոցում կլինեմ, բայց ոչ շատ հաճախ։ 

 -Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։

 –Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։

 –Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։ 

–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։

 Ինչու՞  էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։

 –Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա։ Այնուհետև ես ու ուկրաինացի արտիստ Վիտալի Կոզլովսկին դուետ երգեցինք։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, ամուսինս ներկա էր նկարահանումներին ու տեսնում էր, թե ինչպես են նկարահանում բոլոր բաց տեսարանները։ Ամեն բան նրա հսկողության տակ ու նրա թույլատվությամբ էր։ Իհարկե, բոլոր մարդիկ ցանկանում են մտածել, որ այն զույգերը, որոնք կադրում այդքան գեղեցիկ տեսք ունեն, կյանքում ևս ինչ–որ կապ ունեն։ Մենք թույլ տվեցինք  մարդկանց այդպես մտածել։ Շատերը կարծում էին, որ ես ու Վիտալին սիրավեպ ունենք, սակայն իրականում մենք պարզապես լավ ընկերներ ենք։ 

Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից  պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։ 

Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։

  

 -Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, ով ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու չի փորձում փոխել ձեզ։

 -Այո, կա։ 

-Ի՞նչը կարող  է երջանկացնել կնոջը։

 -Սիրելի աշխատանքը, սիրելի տղամարդն ու երեխաները։ Ամեն դեպքում այդպես են ասում, ես դեռ չեմ ստուգել։ 

 -Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք։

 –Շատ, չափազանց երջանիկ։ Ես այնպիսի մարդ եմ, ով մշտապես փորձում է իր գործողությունների մեջ դրական ու բացասական կողմեր գտնել։ Ես երկար եմ մտածել այն մասին, որ չկարողացա պահպանել իմ ամուսնությունը, չկարողացա հաղթահարել դժվարությունները․․․հնարավոր է, որ ես վատ էի փորձում։ Երբ մենք բաժանվեցինք՝ ինձ շատ երկար ժամանակ վատ էի զգում։ Ես գիտեմ, որ իմ նախկին ամուսնինը նորից է ամուսնացել ու արդեն երկու երեխա ունի։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Սակայն դրա հետ մեկտեղ ես մտածում էի, որ իմ կյանքում ինչ–որ բան այն չէ։ Ես նրան երջանիկ լինելու հնարավորություն տվեցի՝ նրանից բաժանվելով։  Ես ասում էի նրան, որ նա կգտնի այնպիսի կնոջ, որի հետ երջանիկ կլինի, կին, որն ավելի հաճախ կլինի խոհանոցում, քան ես։

 Այսօր կատարվել են բոլոր այն երազանքներս, որոնց ձգտում էի։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ եմ արել, քանի որ հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, իսկ նա հասել է նրան, ինչն ինքն էր ցանկանում։ 

Ինձ մոտ ամեն բան նախագծին համապատասխան է ընթանում։ Ապագայում ես նույնպես երջանիկ ընտանեկան կյանք ու երեխաներ կունենամ։ Պարզապես, իմ նախագիծը մի փոքր տարբերվում է Instagram-ի էջիս հետևորդների պատկերացրածից։ Նրանք կարծում են, որ ես արդեն պետք է 3 երեխա ունենայի, սակայն ես միայն հիմա եմ հասկացել, որ պատրաստ երեխա ունենալ։

Մելինե Տոնոյան

«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
Ամենադիտված