«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն․ Էկոնոմիկայի փոխնախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն։
Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Նա մանրամասնեց, որ ծրագիրը մոտակա օրերին կներկայացվի Հանրային ներդրումային կոմիտե։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե ավարտված է։
Ըստ նախարարի՝ եթե Հանրային ներդրումների կոմիտեի կողմից նախագծի հաստատումը լինի, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարության փուլը։