Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնին
ՍՊՈՐՏՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Դեռևս 2023 թվականի մարտին Ջոնսոնը դիմել էր Պուտինին՝ խնդրելով շնորհել Ռուսաստանի քաղաքացիություն։
Բռնցքամարտիկը 44 տարեկան է, նա պրոֆեսիոնալ ռինգում հանդես է եկել 60 անգամ և տարել 36 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով)։