Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվել վարչապետի այցերից հետո. մարզադահլիճ կառուցած շինընկերության տնօրենին Փաշինյանը վերջերս էր պարգևատրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ Լոռու և Արմավիրի մարզեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերից հետո շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրման  և գույքագրման նպատակով ԿԳՄՍ նախարարությունում և քաղաքաշինության կոմիտեում ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ պարզաբանելով, որ դիտարկված շինարարական օբյեկտները գտնվում են շինարարության փուլում. ծրագրերի վերաբերյալ ավարտական ակտեր կազմված չեն, աշխատանքները դեռևս ընդունված չեն:

Քաղաքաշինության կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև նախագծային, շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Աշխատանքային խումբն իրականացնում է նշված մարզերի շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրում և գույքագրում։ Բոլոր խնդիրների վերհանումից ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամփոփելուց հետո կկազմվի միջոցառումների ժամանակացույց՝ մինչև ծրագրերի ավարտական փուլը խնդիրները վերացնելու նպատակով»,-տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից:

Մինչ պետական գերատեսչությունները կպարզեն վարչապետի հայտնաբերած թերությունների ծավալները, պետության միջոցների հաշվին կատարված ծախսերի արդյունավետությունը, իսկ քաղտեխնոլոգները կգնահատեն՝ արդյոք վարչապետի կատարած նմանօրինակ այցերը շոու են, թե՞ պետական համակարգում առկա «անտերության» վկայություն, փորձել ենք պարզել, թե ովքե՞ր են պատասխանատու իրականացված շինարարության և դրա որակի վերահսկման համար:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում 5 մարզադահլիճների, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, որի կատարման որակից Նիկոլ Փաշինյանը նույնպես դժգոհ է, իրականացրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ –ն, որը համարվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում հիշյալ ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական: Ուշագրավ է, որ  «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ  տնօրենին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր Անանիա Շիրակացու մեդալով՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Խոսքը  վաստակաշատ շինարար, «Հաէկի  շինարարություն» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Վարդանյանի մասին է, որը վարչապետի՝ Արտիմետի միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում նույնպես ներկա էր նոր վերանորոգված մարզադահլիճում և երբեմն արձագանքում էր վարչապետին հուզող հարցերին:

Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճի զուգարանը ստուգելիս, գործադիրի ղեկավարն արձանագրել էր, որ բոլոր ծորակները պետք է հատ-հատ ամրացվեն: Մարզադահլիճում էլ վարչապետը նկատել էր, որ օդափոխման խողովակը «կախված է», իսկ կից պատերը «ջարդուփշուր եղած»: Բացի այդ, Փաշինյանը դժգոհել էր, որ անջատիչները ոչ ճիշտ տեղում են միացված. «Գնդակով կհարվածեն, կտան անջատիչները ջարդուփշուր կանեն»,-նշել էր նա: Վարչապետին այս մարզադահլիճում ամենից շատ զարմացրել էր առաստաղից կախված ցանցը: Փաշինյանը հետաքրքրվել էր, արդյոք կախված ցանցն ամու՞ր է և չի՞ ընկնի երեխաների գլխին, ինչին ի պատասխան շինարարությունն իրականացրած ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանն արձագանքել էր, որ ամրացված է:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբքության էջում գրել էր, որ Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում:

Արտիմետի դպրոցի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքների հետ կապված NEWS.am-ը զրուցեց Աշոտ Վարդանյանի որդու՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ ընկերության համահիմնադիր, տնօրենի տեղակալ Հրաչ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչապետի  դժգոհությունները մեծամասամբ կապված են ոչ թե շինարարության որակի, այլ ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանքների, կահավորման և նման այլ հարցերի հետ:

«Վարչապետի բարձրացրած խնդիրները կապված չեն շինարարության որակի հետ, պարզապես, ինչպես միշտ ամբողջ մեղքը փորձում են բարդել շինարարի վրա: Ընդհանուր խնդիրն այն է, որ երբ ինչ-որ բան է կառուցվում՝ տեխնիկական առաջադրանքը կամ նախագիծը գուցե ճիշտ չի տրված լինում, այսինքն չկա ճիշտ տեխնիկական առաջադրանք, թե  տվյալ դպրոցին ինչ մարզադահլիճ է պետք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ շինարարական ընկերությունը մարզադահլիճի կահավորման հետ որևէ առնչություն չունի:

«Մենք ոչ կախիչի հետ կապ ունենք, ոչ վոլեյբոլի դաշտի»,-ասաց նա:

Հրաչ Վարդանյանն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ  պատրաստ են վերացնել հնարավոր թերությունները, եթե հանձնաժողովը գույքագրի դրանք: 

«Շինարարական օբյեկտը շահագործման հանձնելուց առաջ  հանձնաժողովը, որպես կանոն ստուգում է իրականացնում: Եթե այս մարզադահլիճում հանձնաժողովը թերություններ կհայտնաբերի, գրավոր կարձանագրի, մենք պատրաստ ենք սահմանված ժամկետում շտկել դրանք»,-նշեց ընկերության համահիմնադիրը:

Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Դալյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքների որակը ստուգելու նպատակով դեռևս հանձնաժողովային ստուգում չի իրականացվել:

«Թերություները պետք է գույքագրվեն, շտկվեն, որից հետո նոր միայն հանձնում-ընդունումը կարվի»,-ասաց տնօրենը՝ հույս հայտնելով, որ  մեկ ամսվա ընթացքում մարզադահլիճը շահագործման կհանձնվի:

Նշենք, որ նախորդ տարի Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ վերահսկողության նպատակով այցելել էր մարզական կառույցների շինհրապարակներ, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինհրապարակ: Պետպատվերով իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելիս Արմեն Ղուլյանն առանձնահատուկ կարևորել էր նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է այս տարի ավարտել, ընդհանուր առմամբ 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հիշեցնենք, որ Լոռու և Արմավիրի մարզեր նախորդ շաբաթ  կատարած այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր մարզերի նոր վերանորոգված դպրոցներում և տեղում ստուգել իրականացված շինարարական աշխատանքների որակը: Դպրոցներից մեկի հանդերձարանում, օրինակ՝ վարչապետը ջանասիրաբար տեղաշարժելուց հետո, պոկել էր պատին ամրացված կախիչներից մեկը և արձանագրել, որ այն անորակ է, իսկ մեկ այլ դպրոցում «բացահայտել», որ ֆոտբոլի դարպասի ցանցը «տուկի թելից է», իսկ բասկետբոլի վահանակը չի համապատասխանում իր պատկերացրած ստանդարտներին և այլն:

Մարզային այցերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումներին հաջորդեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, այնուհետև նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունները:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին և խոստումներին՝ 2023 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փաստացի ձախողել է կապիտալ ծախսերի ծրագրերը կրթության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով, իսկ ավարտված կամ կիսավարտ դպրոցաշինության աշխատանքները , մեղմ ասած, թերի են:

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված