Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնարդ Շոուի 25 ամենաիմաստուն մտքերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բեռնարդ Շոուն իռլանդացի մեծագույն գրող է: Գրականության ոլորտում արժանացել է «Նոբելյան մրցանակի», իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար` «Օսկարի»:

Նա գրել է 63 պիես, մի քանի վեպ, քննադատական աշխատություններ, էսսեներ և ավելի քան 250 000 նամակներ:

Բ. Շոուն կյանքի ընթացքում դարձել է հայտնի դրամատուրգ և քննադատ: Իր աշխատություններում Շոուն միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները:

Խորհուրդ եմ տալիս Ձեզ ծանոթանալ այս մեծ մարդու փիլիսոփայությանը: Ստորև ներկայացված են Բեռնարդ Շոուի լավագույն ցիտատները, որոնք մտածելու տեղիք են տալիս:

Image result for bernard shaw

1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:

2. Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել. ապրել երկրի վրա` մարդու նման:

3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ:

4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք:

7. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:

8. Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց` Ձեզ կախելու մտադրությունից:

9. Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

10. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի:

11. Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում», ոչ պակաս, քան երեսուն բառով:

12. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում:

13. Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը:

14. Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ:

15. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:

16. Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել:

17. Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

18. Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

19. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:

20. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

21. Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը:

22. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:

23. Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը:

24. Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով:

25.
 Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ՍոթքումՆոր մանրամասներ են ի հայտ եկել Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Ռուբլին այսօր կտրուկ աճեցՄիայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
Ամենադիտված