Կոլումբիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 290-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի Մոկոա քաղաքի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 290-ի։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կոլումբիայի դատական բժշկության և քրեագիտության ազգային ինստիտուտի կայքը։
«Մոկոա քաղաքում շարունակվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 290 մարմին, որից 186-ի ինքնությունը պարզվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 2-ին հաղորդվել էր, որ ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 400 մարդ, ևս 220-ը համարվում են անհետ կորած։