Բանակում մահերը մտահոգում են ՄԻՊ-ին, բայց ի՞նչ դա կփոխի
ՎԻԴԵՈՍպանության պատճառները կարող են լինել տարբեր։ Ոչ միայն բանակում այս երկու դեպքերի, այլ նաև մի քանի այլ դեպքերով հայտարարություն ենք տարածել։ Բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, որը նշանակում է, որ մենք, որպես պետություն, դեռևս չենք կարողացել ամբողջական կառուցակարգել և գործիքակազմեր ունենալ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Այս խնդիրը մի գերատեսչության խնդիր չէ, այլ համատարած աշխատանքի խնդիր։ Մարդու իրավունքների մանդատը սահմանափակ է, և շատ դեպքերում թվում է, որ մենք պետք է գործերի քննություն անենք»,- ասաց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում