Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Դատախազության աշխատողների օր, Թուրքմենիա Գոեկ-Թափեի ճակատամարտի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853 –ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:

1867 –ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1926 –վախճանվել է դերասանուհի Զաբելը:

1933- Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։

1941- ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

1945- բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։

1950 —ԽՍՀՄ-ում կրկին մտցվել է մահվան դատավիճիռ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներով:

1982- բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը:

1989 –սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:

1990-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում ստեղծված Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա. Ի. Վոլսկին:

2001-Նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից և  Ռոբերտ Նազարյանն է նշանակվել  Երևանի քաղաքապետ:

2010- Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:

2011-Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանն Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղ հնագետները հայտնաբերել էին խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

2015- Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

930 —կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:

1570 —Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:

1591 –ծնվել է  իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:

1628- ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։

1665-վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։

1780 — Ցյուրիխում սկսել է հրատարակվել Zurcher Zeitung թերթը:

1876- ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։

1879 — Հարավային աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:

1903 –ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:

1910- ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, և ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 104 տարեկանում։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է  «Իսկրա» օպերացիան, որով իսկ վերացվել է Լենինգրադի բլոկադան:

1951-ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

1964- տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը 1964 թվականին միանալով Տանգանիակային ստեղծել է Տանզանիա պետությունը։

1976 –վախճանվել է  անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:

1991 —ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:

1998- ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։

2004- աշխարհի ամենամեծ Քուին Մերի-2 օվկիանոսային նավը կատարել է իր  առաջին նավարկությունը:

2010- Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316000 մարդ, մոտ 311000-ը վիրավորվել են։

2021-դադարեցվել է Flash Player պլագինի աշխատանքը:

Կ. Խաչիկյան

Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած
Ամենադիտված