Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏասնյակ ակտիվիստներ հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքուերում և Սպիտակ տան մոտ՝ անցկացնելով բողոքի ցույց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին: Այս մասին հայտնում են Reuters-ը և Fox News-ը։
Սպիտակ տան մոտ ցուցարարները ծածանել են պաղեստինյան դրոշը և ծածանել «Ազատ Պաղեստինը» և «Դադարեցնել Եմենի ռմբակոծումը» կարգախոսներով պաստառներ։ Բողոքի ցույցերը կազմակերպել է հակապատերազմական ANSWER կոալիցիան, որը Եմենում հարվածները համարում է «խոշոր էսկալացիա», որը կարող է հանգեցնել լայնածավալ տարածաշրջանային ռազմական հակամարտության, ասվում է խմբի հայտարարության մեջ X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդից և ծովից հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա խմբավորման հարձակումների:
Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:
Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։
Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:
Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։
Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:
Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։
Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հութիներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:
Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:
Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հութիներին դեռ չեն պատասխանել։
Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։