6 սխալ ինտիմ հիգիենայի ժամանակ, որ անում են շատ կանայք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1. Շարժման ուղղությունը
Ինտիմ հիգիենայի ժամանակ այն պետք է լինի «դիմացից հետ», ոչ մի դեպքում հակառակը: Հետանցքում բակտերիաներ կան, որոնք հեշտոցում հայտնվելով՝ կարող են հվանդությունների պատճառ դառնալ:
2. Օծանելիք
Ինտիմ մասերի համար ամենաճիշտ միջոցները անհոտներն են: Ագրեսիվ բուրավետ նյութեր օգտագործելու դեպքում լվանում եք օգտակար բակտերիները և քանդում եք միկրոֆլորան:
3. Շիթի տակ
Շատ կարևր է: Երբեք ջրի շիթը մի ուղղեք հեշտոցի մեջ: Այն լվանում է պաշտպանիչ բակտերիալ շերտը, որը բնական խոչընդոտ է վարակների դեմ:
4. Սնունդ
Ինտիմ մասերի հոտը մեծապես կապված է մեր սննդի հետ: Չիփսերը, չորահացերը, աղի ձուկը այն տհաճ են դարձնում: Օգտակար են՝
- Ոչ քաղցր լոռամրգի հյութը,
- Յոգուրտները և խնձորի քացախը (սնկերի դեմ),
- Սոյայով մթերքները (կանխում են չորությունը),
- Սխտորը (պաշտպանություն վարակներից:
5. Նեղ ներքնազգեստ
Սթրինգները և նեղ վարտիքները վնասում են կանանց: Դրանք մաշկին թույլ չեն տալիս նորմալ շնչել և ջերմոցային էֆեկտ են ստեղծում, որը հրաշալի միջավայր է դառնում բակտերիաների բազմացման համար: Նույնը վերաբերում է նեղ տաբատներին, շորտերին և կորեկցիոն ներքնազգեստին:
6. Միջադիրը ժամանակին փոխել
Այդ օրերին ավելի հեշտ է վարակվել, քան սովորաբար: Տամպոնները, միջադիրները պետք է փոխել 2 ժամը մեկ և ամեն անգամ զուգարան գնալուց հետո: Մոռացեք խնայելու մասին: