«Արմենիա» ԲԿ-ում երկու օրական նորածին է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը երկու օրական նորածին է մահացել:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նորածնի մահվան վերաբերյալ ահազանգ են ստացել.
«Նորածնի հոր կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում կատարելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»: