Իշխանությունն առաջնորդվում է յուրայիններին մրցանակներ շնորհելու սկզբունքով. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ մրցանակներ, պատվոգրեր, կոչումներ շնորհելիս այս իշխանությունն առաջնորդվում է բացառապես յուրայիններին շնորհելու սկզբունքով: Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար մի խումբ պաշտոնյաներ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ոսկե մեդալներ են ստացել. Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նույնիսկ կիսով չափ յուրայինները նման բախտի, փաստորեն, չեն արժանանում, հակառակ դեպքում պարգեւ կտային նաեւ Իշխան Զաքարյանին, ով այս խաղերի հիմնադրման օրվանից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է, 2011 թվականից՝ նախագահը եւ 8 անգամ կազմակերպել է այդ խաղերը, այդ թվում` 2023-ինը, որն իշխանությունները մասնակիցների թվով անվանել են «աննախադեպ եւ ռեկորդային»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում